X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մհեր Խլղաթյանի գործով կալանավորված բուժծառայության պետն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել


* 31-01-2014, 10:41 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1340 անգամ


Մհեր Խլղաթյանի գործով կալանավորված բուժծառայության պետն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել
Operativ.am: «Չորրորդ Իշխանություն»-ը գրում է, որ զինծառայող Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվածներից զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

Այս մասին թղթակցին հայտնելէ Ա.Թադևոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը և հավելել, որ բուժծառայության պետը ցուցմունք է տվել, որ մեղադրանքի որոշման մեջ նկարագրված նդեպքերի հետ ինքը որևէ առնչություն չունի:

Փաստաբանը հերքել է նաև այն տեղեկությունը, թե Ա.Թադևոսյանը զանգահարել է գործով տուժող Մ.Խլղաթյանի մորը և ասել, որ Մհերը հոգեկան է և վերջինիս անվանել սիմուլյանտ: Ըստ փաստաբանի՝ իր վստահորդը զինծառայողի ծնողներին ընդամենը հրավիրել է հիվանդանոց:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ա.Թադևոսյանը կալանավորվել է հունվարի 17-ին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին, 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Առավել մանրամասն` «Չորրորդ Իշխանություն» թերթի այսօրվա համարում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2019 (276)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS