X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոմավառություն և աղոթք կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին


* 22-01-2014, 19:23 | Բաժին: Գլխավոր, Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1285 անգամ


Մոմավառություն և աղոթք կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին
Գյումրիում կազմակերպվել է մոմավառություն ի հիշատակումն օրեր առաջ Արցախի պաշտպանական դիրքերում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի: Երիտասարդները աղոթել են, մոմեր վառել և ծաղիկներ դրել զինվորի լուսանկարի մոտ: Այնուհետ ՍԲ Յոթ Վերք եկեղեցում կատարվել է հոգեհանգստի կարգ: Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել էին կազմակերպված պաշտպանության և ադրբեջանական կողմին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ` հետ շպրտել իր ելման դիրքերը: Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է "Արիության համար" մեդալով: Դիտեք տեսանյութը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS