X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված զինվորին կհուղարկավորեն Եռաբլուրում


* 21-01-2014, 18:08 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1030 անգամ


Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված զինվորին կհուղարկավորեն Եռաբլուրում
Tert.am: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի երեկ իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին կհուղարկավորեն Երևանի Եռաբլուր պանթեոնում, այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով՝ հուղարկավորության արարողությանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, հավանաբար կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Թաղման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին:

Նշենք, որ այսօր զինվորի հիշատակին կանցկացվի նաև մոմավառություն:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (81)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS