X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ հաքերները ադրբեջանական կայքեր են կոտրել ու տեղադրել երեկ սահմանին սպանված սերժանտի նկարը


* 21-01-2014, 15:03 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1051 անգամ


Հայ հաքերները ադրբեջանական կայքեր են կոտրել ու տեղադրել երեկ սահմանին սպանված սերժանտի նկարը
Tert.am: Այս գիշեր հայ հաքերները կոտրել են ադրբեջանական շուրջ 13 կայք և տեղադրել նախորդ գիշեր Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողությունների ընթացքում զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը միշտ հունվարի 20-21-ին հայկական կայքերի վրա հարձակումներ է իրականացնում, քանի որ այդ օրերին հայկական ջարդերից հետո ռուսական կարմիր բանակը մտավ Ադրբեջան:

«Մի քանի շաբաթ նրանք կլռեն, քանի որ նախապատրաստվում են օրացույցային հաջորդ օրվան՝ Խոջալուի դեպքերի հետ կապված: Այս տարի նրանք կոտրեցին շուրջ 60 կայք, բայց սրանց մեջ մտնում են նաև նույն կայքի տարբեր հասցեները, սակայն անցած տարի հարձակումն ավելի ուժեղ էր»,-ասել է նա:

Սամվել Մարտիրոսյանը ցավով նշել է, որ ադրբեջանցի հաքերները կարողացել են կոտրել Արցախի պետական կայքերը, ինչը փաստում է դրանց խոցելի լինելու մասին:

«Որքանով որ պաշտպանված են ՀՀ-ի պետական կայքերը, այդքանով տխուր վիճակում է գտնվում Արցախի պետական ցանցը: Այս անգամ էլ 5 կայք էր թիրախ դարձել: Դրանցից մի քանիսը մինչև հիմա վերականգնված չէ: Մի մասը անջատել են, մինչև հասկանան ինչ է կատարվում: Պետք է նրանց շնորհակալ լինել, որ ցույց են տալիս մեր թերությունները»,-ասել է նա:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն ընդգծել է, որ հաճախ կոտրում են այն կայքերը, որոնք ընկերությունների համար կարևոր նշանակություն չունեն:

«Ընկերությունը մի անգամ պատվիրում է և չի թարմացնում, չի հետևում, հետևաբար այն դառնում է խոցելի։ Պաշտպանված լինելու համար անհրաժեշտ է գումար ծախսել: Բայց անցյալ տարի ավելի շատ կայք էին կոտրել, մոտ՝ 300, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 1000: Ամեն դեպքում տարեց տարի թիվը նվազում է»,-ասել է նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (81)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS