X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Այս տարի նորաձև են կապույտ և կանաչ գույները. Նորաձևության բլոգերի խորհուրդները


* 31-12-2013, 21:23 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1061 անգամ


Այս տարի նորաձև են կապույտ և կանաչ գույները. Նորաձևության բլոգերի խորհուրդները
Նորաձևության բլոգեր Մարիաննա Կաբաբյանը Tert.am-ի հետ զրույցում խորհուրդներ է տվել, թե ինչ զգեստ է պետք կրել Ամանորի գիշերը, և ասել է, թե որ գույներն են նորաձև համարվելու այս տարի։

«Այս տարի, ինչպես բոլոր տարիներին, նորաձևության համար հիմք է հանդիսանում այն, թե ինչ կենդանու նշանով տարի է լինելու: Ըստ այդմ էլ ընտրվում են գույները, որոնք էլ նորաձև են համարվում Նոր տարվա գիշերը կրելու համար։ Քանի որ այս տարի կապույտ ձիու տարի է լինելու, ըստ այդմ էլ նորաձև են կապույտ զգեստները։ Կապույտին միացել է նաև կանաչը, քանի որ նրա մուգ տեսակը միասին համադրելի է»,-ասել է նա և նշել, որ բացի հագուստից, ցանկալի է՝ այս գույները լինեն նաև տոնածառի, տոնական սեղանի վրա և այլն։

Մարիաննա Կաբաբյանը նշել է, թե այդ գույներով սակայն չպետք է սահմանափակվել և պետք է լրացնել ավելի վառ ու տոնական գույներով։ «Առաջին հերթին կապույտը և կանաչն են, բայց Ամանորի համար դասական է դարձել կարմիր զգեստի օգտագործումը, ինչպես նաև արծաթագույնը և ոսկեգույնը, քանի որ դրանք տոնական են: Արևմուտքում, նորաձևության առաջատար համարվող երկրներում ընդունված է այդ գույների զգեստեր կրել Նոր տարվա երեկոյին»,-ասել է նա՝ խորհուրդ տալով չվախենալ այդ օրը փայլուն կերպար ստեղծելուց։

«Քանի որ տոն է, այդ օրը առավել կարելի է արտահայտվել տոնական տեսակի մեջ՝ գունեղ, վառ»,-նշել է նա։ Ինչ վերաբերում է աքսեսուարներին, ոճաբանը խորհուրդ է տվել ընտրել խոշոր աքսեսուարներ՝ մատանիներ, ականջօղեր։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (279)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS