X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Շիրակի մարզում դաժան ցրտից ցրտահարվել է երկու մարդ, նրանցից մեկը մահացել է


* 24-12-2013, 20:52 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1064 անգամ


Շիրակի մարզում դաժան ցրտից ցրտահարվել է երկու մարդ, նրանցից մեկը մահացել է
1in.am: Վերջին օրերին գրանցված ցուրտը հատկապես խիստ է արտահայտվում հանրապետության հյուսիսային շրջաններում, որտեղ չեն բացառվում նույնիսկ ցրտահարությունները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանը տեղեկացրել է, որ վերջին տասն օրվա ընթացքում բուժհաստատություն են բերել մեկ ցրտահարված հովվի, ով աշխատում էր Ամասիայի գյուղերի ֆերմաներից մեկում: Հովիվը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հոսպիտալացումից ժամեր անց նա մահացել է:

Պրն Վարդանյանն ասել է, որ այս տարի Աշոցքի հիվանդանոցում դա ցրտահարության միակ դեպքն է: Նա հավելել է նաև, որ տեղացիները արդեն սովոր են ցրտին, գիտեն՝ ինչպես պաշտպանվել. «Տնից դուրս գալուց պետք է շատ տաք հագնվել, իսկ տներում մարդիկ աթար են վառում, գազ չեն կարող օգտագործել, որովհետև շատ թանկ է, հիմնականը նահապետական աթարն է, վառում, տաքանում են»:

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն էլ «Առաջին լրատվական»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ Գյումրիում մինչ այժմ ցրտահարության մեկ դեպք է գրանցվել. երեկ փողոցից ցրտահարված վիճակում մի 50-ամյա կնոջ են բերել: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես հաղորդեց տնօրենը, նրան վաղն արդեն կտեղափոխեն հիվանդասենյակ. «Շիրակի մարզի բոլոր համայնքների հետ մենք անմիջական կապ ունենք, եթե անգամ հիվանդին տանեն համայնքի պոլիկլինիկա, միայն առաջին օգնություն կարող են ցույց տալ, ուստի նրանց ուղարկում են այստեղ»:

Նա տեղեկացրել է նաև, որ այս տարվա ձմռան ցուրտը աննախադեպ չէ, երկու տարի առաջ, երբ կառուցում էին հիվանդանոցի շենքը, Գյումրիում ավելի ցուրտ էր:

Այնուամենայնիվ, նա բնակչությանը մեկ անգամ ևս խորհուրդ տվեց տաք հագնվել, գիշերները քիչ մնալ դրսում՝ հատկապես եթե չարաշահել են ալկոհոլը: Նրա փոխանցմամբ՝ ցրտահարվածների մեծ մասը փողոցում է մնում ալկոհոլի ազդեցության տակ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (231)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS