X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության փաստը լուսաբանող ֆիլմ է ցուցադրել


* 3-12-2013, 18:23 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 924 անգամ


«Ալ Ջազիրա» հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության փաստը լուսաբանող ֆիլմ է ցուցադրել
Azg.am: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը Հայոց ցեղասպանության փաստը լուսաբանող ֆիլմ է ցուցադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմում խոսվել է նաեւ այն մասին, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու համար Թուրքիան աշխատում է օգտագործել Միացյալ Նահանգներում գտնվող հրեական լոբբին:

Հեռուստաալիքը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Իսրայելի խորհրդարանում, սակայն այդ հարցում դեռ վերջնական որոշում չի ընդունվել: «Ալ Ջազիրա»-ն ընդգծում է, որ չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Իսրայելում հայկական համայնքի լոբբիստական գործողություններին, իսրայելական կառավարությունը չի ցանկանում ավելի վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Անհամաձայնություն Միջերկրական ծովում» կոչված ֆիլմում «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է նաեւ թուրք-իսրայելական վատթարացած կապերին, Իսրայել-Պաղեստին հակամարտությանը, Գազայում տեղի ունեցած զարգացումներին, Միջերկրական ծովում հույների` բնական գազի մեծ պաշարներ հայտնաբերելու հարցին, Իսրայելի ու Կիպրոսի միջեւ առեւտրային եւ Ադրբեջանի հետ Իսրայելի ռազմավարական հարաբերություններին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (101)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS