X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողբերգական ավտովթար. կան զոհեր


* 3-12-2013, 18:03 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1171 անգամ


Ողբերգական ավտովթար. կան զոհեր
Shamshyan.com: Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, Volkswagen Vento մակնիշի 33 VՏ 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց դեպի հանդիպակաց գոտի և բախվել Камаз մակնիշի 336 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Volkswagen-ի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են և դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու Գավառի ոստիկանները հատուկ տեխնիկայի գործադրմամբ մասնատում են մեքենան, որպեսզի դիերը դուրս բերեն այնտեղից:

Վթարի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի, հրամատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատում են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի քննիչները: Ոստիկանությունը պարզում է Камаз-ի վարորդի և Volkswagen-ի մահացած վարորդի և ուղևորի ինքնությունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (101)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS