
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողությանը ներկա է նաեւ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը: «Գազպրոմի»-ի ղեկավարի խոսքով` Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի նոր պայմանագրով, Հայաստան մտնող գազի սակագինը կկապվի Ռուսաստանում գազի ներքին գների հետ.
Ռուսական «Գազպրոմի» ընկերության ղեկավարը նշեց, որ կստորագրի նաեւ ՀայՌուսգազարդի 20%-ի ձեռքբերման պայմանագիրը: Ըստ Միլերի` «Գազպրոմը» դառնում է «ՀայՌուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր
Հրազդան ՋԷԿ-ում տեղադրված է Հայաստանի էներգահամակարգում ամենախոշոր տրանսֆորմատորը եւ շոգետուրբինի գեներատորը: Շինարարության ու արդիականացման աշխատաքնները 2.5 տարի են տեւել: