X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«ԱրմենՏելը» տուգանվել է 20 մլն դրամով


* 25-10-2013, 14:51 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1063 անգամ


«ԱրմենՏելը» տուգանվել է 20 մլն դրամով
Hasarakutyun.am: Այսօր` հոկտեմբերի 25-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ սահմանվեց 20 մլն դրամի չափով տուգանք:

Ավելի վաղ «Օրանժ Արմենիա» ընկերությունը դիմել էր ՏՄՊՊՀ և բողոք ներկայացրել մրցակից ընկերության՝ «ԱրմենՏել»-ի դեմ:

«ԱրմենՏել»-ը այս տարվա սեպտեմբերին մեկնարկել էր «Պարզից պարզ» սակագնային փաթեթը: «Օրանժ Արմենիան»-ն իր հերթին հայտարարել էր, որ այն իր՝ «Պարզ» անվանումով, սակագնային փաթեթի կրկնօրինակն է, և տեղեկացրել է, որ անվանումը դեռևս 2011-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան: «Օրանժ Արմենիա»-ի համոզմամբ՝ սա շփոթություն է առաջացնում իր սպասարկման նշանի հետ:

Դիմողը նաև հայտնել էր, որ «ԱրմենՏել» ընկերության «Պարզից պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են կարմիր և նարնջագույն բիլիարդի գնդակներ: Դրանք, ըստ «Օրանժ Արմենիա»-ի, ակնհայտորեն մատնացույց են անում շարժական կապի մյուս երկու օպերատորներին, որոնք համարվում են «պարտված պայքարում»:

ՏՄՊՊՀ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «ԱրմենՏել»-ի կողմից օրենքի խախտման փաստն իսկապես առկա է, ինչի համար էլ վերջինս ենթարկվել է ֆինանսական պատասխանատվության՝ 20 մլն դրամի չափով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (279)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS