X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

20 համարի երթուղային տաքսիների վարորդները շարունակում են պայքարել


* 24-10-2013, 17:39 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1117 անգամ


20 համարի երթուղային տաքսիների վարորդները շարունակում են պայքարել
Օրեր առաջ Գյումրու քաղաքապետի համապատասխան որոշմամբ կասեցվել էր թիվ 20 երթուղու սպասարկումն իրականացնող "Գյումրուն ամուր հիմք" ՍՊԸ-ի գործունեությունը: Նշված փաստաթղթի հիման վրա տրանսպորտի տեսչության և ոստիկանության ներկայացուցիչները հոկտեմբերի 24-ին տուգանել են երթուղայինի վարորդներին: Վերջիններս ընդդիմացել են և կրկին հասել Գյումրու քաղաքապետարան: Նրանցից միայն երեքին են պատրաստ եղել ընդունել քաղաքապետարանում: Վարորդները չեն համաձայնվել առաջարկված տարբերակի հետ, նշել են, որ 31-ն էլ պիտի ներկա լինեն քննարկմանը: Քանի որ պահանջը չի բավարարվել, որոշել են փակել Գարեգին Նժդեհ հրապարակի երթևեկությունը, սակայն ոստիկանության աշխատակիցների ներկայությունը կասեցրել է նրանց որոշումը: Այնուհետ վարորդները վերադարձել են Գյումրու քաղաքապետարան: Երկար ժամանակ մտածելուց և միմյանց հետ զրուցելուց հետո, 3-ը հանդիպել են փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի հետ: Վերջինս լսել է նրանց և նշել, որ ոչ մեկն առանց աշխատանքի չի մնա: Որոշվել է կրկին հանդիպել և խնդրի լուծման համար հնարավոր տարբերակներ գտնել: Մանրամասները տեսանյութում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (280)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS