X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողբերգական ավտովթար Երևանում. մահացել է դերասան Երվանդ Ենգիբարյանը


* 22-10-2013, 12:47 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 2042 անգամ


Ողբերգական ավտովթար Երևանում. մահացել է դերասան Երվանդ Ենգիբարյանը
Shamshyan.com: Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի բնակիչ 30-ամյա Երվանդ Ենգիբարյանը, իր կողմից վարած Mercedes մակնիշի 27 ՕՏ 077 համարանիշի ավտոմեքենայով Միասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Սամվել Աբազյանը և Վաչագան Մանուկյանը, ովքեր կարճ ժամանակում վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով վիրավորին տեղափոխեցին հիվանդանոց:

Երվանդ Ենգիբարյանի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են մեքենան մասնատել, որպեսզի դին տեղափոխվի:

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և Երևան քաղաքի 1-03 շտապ օգնության թիվ 53 բրիգադը:

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ Mercedes-ը երբ բախվել է էլեկտրասյանը, էլեկտրասյունը տապալվել էր գետնին և փակել ճանապարհը ու Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հանձնարարականով վթարի վայր էին հրավիրել էլեկտրոցանցի աշխատակիցներին, ովքեր մեծ դժվարությամբ Mercedes-ի տակից փորձում են դուրս բերել էլեկտրասյունը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (112)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS