X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Ի վերջո, ո՞վ է урод-ը". Հոսանքազրկել են Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը


* 23-08-2013, 18:12 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 1259 անգամ


"Ի վերջո, ո՞վ է урод-ը". Հոսանքազրկել են Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը
Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. "Գյումրիում, էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով, հոսանքազրկել են Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը... Եվ ահա շնորհալի կինոբեմադրիչ Արմեն Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանելով փաստը, урод է անվանել մշակույթի նախարարությանը, Հայաստանի թատերական գործիչների միությանը, երկրի նախագահին և այլն, պնդել, որ "բոլորը մարդ են դարձել Մհեր Մկրտչյանի շնորհիվ": Հասկանում եմ գործընկերոջս զայրույթը, սակայն վիրավորանքներ հնչեցնելուց առաջ՝ հարկ էր, որ նա տեղեկանար, թե ինչ կապ ունեն նշյալ կազմակերպություններն ու անձինք չվճարված էլեկտրաէներգիայի և հոսանքազրկումների հետ... Հուշատուն-թանգարանը համայնքային սեփականություն է, հետևաբար Գյումրու քաղաքապետարանը պիտի զբաղվեր այդ խնդրով, ոչ թե ՀԹԳՄ հասարակական կազմակերպությունը կամ մշակույթի նախարարությունը... Ինչու՞ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժինը չի վճարել օգտագործված հոսանքի վարձը, ինչու՞ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներից մեկում մշակույթի օջախի հոսանքազրկումը չի դարձել Գյումրու ավագանու քննարկման նյութ, չնայած համոզված եմ, որ ավագանու անդամների 99 տոկոսը տեղյակ չէ այդ հուշատան գործունեության մասին (մեկ տոկոսը Լևոն Բարսեղյանն է ներկայացնում):
Ի վերջո, ո՞վ է урод-ը, եթե ոչ Գյումրու էլցանցերի տնօրինությունը, որն այնքա՜ն բարոյականություն և ըմբռնում չունի, որ հոսանքազրկում է Մհեր Մկրտչյանի հուշատունը... Ուրեմն, սիրելի Արմեն Գասպարյան, урод- ներին պետք է փնտրել Գյումրուց ներս..."


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2019 (119)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS