
Օգոստոսի 19-ին ԺԱԱ-ում մամուլի ասուլիս է հրավիրել բլոգեր Արա Նախշքարյանը: Նա ասուլիսի ընթացքում ներկայացրել է իր բաց նամակը ՀՀ պաշտպանության, մշակույթի, կրթության և գիտության նախարարներին: Վերջիններիցս բանախոսը խնդրել ու պահանջել է հավուր պատշաճի նշել1983 թվականի հուլիսի 27-ին Լիսաբոնում թուրքական դեսպանատունը գրաված 5 անձնազոհ երիտասարդների նահատակության օրը: Բլոգեր Արա Նախշքարյանը նաև պնդել է, որ ինքը պատրաստ է 3 նախարարություններին էլ ներկայացնել երիտասարդների մասին անհարժեշտ տեղեկություններ: Խնդիրը կայանում է նրանում, որ ԿԳՆ պաշտոնական "Կրթություն" շաբաթաթերթի վերջին համարում տպագրվել է "Օգոստոսի 7-ին հայությունը ոգեկոչեց "Ասալա"-ի զոհված մարտիկների հիշատակի օրը" վերնագրով հոդվածը: Ըստ բանախոսի, մի կողմից ասում ենք, թե դատապարտելի է ահաբեկչական գործունեությունը, մյուս կողմից ահաբեկչական կազմակերպության մասին գրում ենք ոչ ավել, ոչ պակաս մեր կրթություն թերթում,-ասուլիսի ընթացքում նշել է Արա Նախշքարյանը: Մինչդեռ, ըստ նրա, երբ խոսում ենք Լիզբոնի գործից, ուզելով մի հուշարձան կանգնեցնել կամ ոգեկոչման արարողակարգ անցկացնել, հանկարծ չգիտես ինչու պետական մեքենան սկսում է հիշել, որ ահաբեկիչներին չի կարելի այդպիսի ծառայություն մատուցել և միանգամից կանխում են ամեն ինչ: Դիտեք տեսանյութը: