Մահացած զինծառայողի մայրը խնդրում է գտնել իրական հանցագործին, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մահացած զինծառայողի մայրը խնդրում է գտնել իրական հանցագործին


* 31-07-2013, 20:09 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1088 անգամ


Մահացած զինծառայողի մայրը խնդրում է գտնել իրական հանցագործին
Tert.am: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 30-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել էր հերթական մահվան դեպքը, որն ըստ նախնական տվյալների որակվել է որպես ինքնասպանություն: Զինծառայողը Արման Հովսեփի Մուրադյանն է (ծնված 1993 թ.), ով բնակվել է Վանաձոր քաղաքում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ Արման Հովսեփի Մուրադյանի բնակարանում ՀՔԱ-ի աշխատակիցները փորձել են պարզել դեպքի մանրամասները:

Ըստ մոր խոսքերի՝ իրեն հայտնել են, որ որդին իբր եղել է «աղանդավորական» շարժման անդամ, որի պատճառով ինքնասպանություն է գործել: Սակայն մայրը ժխտում է նման տեղեկատվությունը՝ պնդելով, որ իր որդին Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ էր և նույնիսկ եկեղեցի գնացել է ոչ այնքան հաճախակի, և բացի այդ բավականին զբաղված է եղել:

Հարազատները հայտնել են, որ, իրենք տեղեկություն են ստացել, թե իբր դիակի մոտ հայտնաբերվել է ինչ-որ այրված թուղթ, որը վերստին կապվել է աղանդավորական երևույթների հետ:

Մոր ասելով՝ իրենց ընտանիքը բազմաթիվ փորձությունների և խնդիրների միջով է անցել, և վերջերս են խնդիրները լուծվել, և հնարավոր չէր, որ այդ ամենը հաղթահարելուց հետո իր որդին դիմեր այդ քայլին:

Նա որդուն նկարագրել է որպես կյանքով լեցուն, ընկերների շրջապատում հարգանք վայելող և սիրված անձնավորություն:

Սրանք այն տեղեկություններն են, որոնք հնարավոր է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին հասկանալ Արմանի մոր կցկտուր լացակումած խոսքերից:

Այժմ դիակը տեղափոխվում է Վանաձոր, իսկ առավել ճշգրիտ տեղեկություններ, ըստ Արմանի բարեկամուհիներից մեկի՝ կարող են հայտնել վաղը:

Որդու մահվան դեպքի հետ կապված մայրը մտադիր է իր իսկ ձեռքերով վրեժխնդիր լինել այն մարդկանցից, ովքեր իրապես մեղավոր են:

«Երկար ժամանակ է լռել եմ, սակայն այժմ չեմ պատրաստվում լռել: Օգնեք ինձ գտնել հանցագործին»,-ասել է Արմանի մայրը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (275)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS