X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Առողջական խնդիրներ ունեցող 2 երիտասարդի զորակոչ օմբուսդմենի միջամտությամբ կանխվել է


* 31-07-2013, 19:58 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1019 անգամ


Առողջական խնդիրներ ունեցող 2 երիտասարդի զորակոչ օմբուսդմենի միջամտությամբ կանխվել է
Topnews.mediamall.am: Երեկ՝ հուլիսի 30-ին գարնանային զորակոչի ավարտի նախօրեին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները ստացված ահազանգերի հիման վրա ներկա են գտնվել ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին:
Պաշտպանի ներկայացուցիչների միջամտության արդյունքում, Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների աջակցությամբ առողջական բարդ խնդիրներ ունեցող երկու զորակոչիկների ճանաչել են ոչ պիտանի զինծառայության համար և սահմանված կարգով նրանց տրվել է տարկետման իրավունք: N զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովից մաշկային հիվանդություն ունեցող քաղաքացուն ուղարկել էին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, իսկ մյուս դեպքում զինկոմիսարիատի հանձնաժողովի հոգեբույժը քաղաքացուն ուղեգրել էր ստացիոնար հետազոտման, սակայն տվյալ զինկոմիսարիատի ղեկավարը մերժել էր առանց պատճառաբանության՝ ենթադրելով, որ քաղաքացին պիտանի է ծառայության համար: Փաստի առթիվ Ռազմական ոստիկանությունն արդեն իսկ նյութեր է նախապատրաստում:
Սույն թվականի հունիսի 11-ից մեկնարկած զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ բողոքներ և ահազանգեր է ստացել անհանգստացած ծնողներից, քանի որ առողջական բարդ խնդիրներ ունեցող իրենց երեխաներին զորակոչում են ՀՀ զինված ուժեր: Դատապարտելի է նման քաղաքացիներին ՀՀ զինված ուժեր զորակոչելը, քանի որ զինկոմիսարիատների անբարեխիղճ աշխատելաոճը կարող է հանգեցնել առողջական վիճակի հետագա վատթարացման և անդառնալի հետևանքների:
Առաջարկում ենք Պաշտպանության նախարարությանը խիստ հսկողություն սահմանել զինվորական կոմիսարիատների գործունեության ոլորտում, անուշադրության չմատնել զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, տրամադրել ուղեգրեր կրկնակի բուժզննության ենթարկվելու համար, հաշվի առնել զորակոչիկների մոտ առկա հիվանդությունների բնույթը, հետագա բացասական զարգացումները, տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրամադրված իրարամերժ եզրակացությունները՝ պատշաճ ձևով հիմնավորելով առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների զորակոչը: Հակառակ պարագայում, նման առանձին դեպքերը կարող են հիմք հանդիսանալ անվստահության համար և կասկածի տակ դնել ոչ միայն բուժզննության օբյեկտիվությունը և հիմնավորվածությունը, այլ նաև ամբողջ զորակոչի կազմակերպման օրինականությունը:


Պաշտպանի աշխատակազմ


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (234)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS