X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ 2014թ-ին


* 31-07-2013, 19:10 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1073 անգամ


Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞ 2014թ-ին
Finance.am: ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանը հնարավոր է` հաջորդ տարի վերադառնա Հայաստան: Իշխանական շրջանակներում այս խոսակցությունները վերջին շրջանում հաճախակի են շրջանառվում: Խնդիրն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը սահմանում է, որ անձը քրեական պատասխանատվությունից կարող է ազատվել վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով:

Կետերց մեկով էլ սահմանվում է, որ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցանք կատարելու օրվանից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու օրվանից՝ քսան տարի, եւ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:

Քանի որ վերջին հանցագործությունը, որի մեջ մեղսագրվում է Վանո Սիրադեղյանը, 1994թ-ին է վերաբերում, ըստ այդմ, 20 տարին լրանում է 2014թ-ին: Որոշ իրավաբաններ, սակայն նշում են, որ վաղեմության ժամկետը հնարավոր է` նրա վրա չտարածվի` մի շարք հանգամանքներից ելնելով, բայց փոխարենը 15 տարին լրանալուց հետո, այսինքն` դեռևս 2009թ-ից, նա իրավունք ուներ նոտարով հաստատված դիմում ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի փոխվի խափանման միջոցը և հնարավորւթյուն ունենա Հայաստան վերադառնալ`դատավարությունը շարունակվելու պայմանով: Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը 2000թ-ից փախուստի մեջ է:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (234)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS