X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մայրը իմացե՞լ է դստեր ինքնասպանության պատճառը


* 30-07-2013, 23:04 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1659 անգամ


Մայրը իմացե՞լ է դստեր ինքնասպանության պատճառը
1in.am: Կիրակի օրը` հուլիսի 28-ին, իր բնակարանի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, 35-ամյա Աննա Աղաբաբյանը, ով 10 տարուց ավել աշխատում էր մարզպետարանում: Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանի խոսքերով` դեպքն անսպասելի էր: «Շատ խելոք, նյարդեր չունեցող բարեհամբույր մարդ էր, այսինքն վեճ, կռիվ անող չէր, ինչ-որ հուզվող, այդպիսի մարդ չէր, լռիկ-մնջիկ, հանձնակատար: Թե ի՞նչը ստպեց իրեն…»,-զարմացած է Ս. Խալաթյանը:

Ի տարբերություն աշխատակիցների` վերջին շրջանում մայրն աղջկա մեջ փոփոխություն է նկատել. Աննան խիստ ընկճված է եղել: Մորը հայտնի է նաև ինքնասպանության պատճառը, այդ մասին նա հայտնել է ոստիկանությունում:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` մահվանից առաջ Աննան նաև գրություն է թողել: Աննա Աղաբաբյանը երկու անգամ ամուսնացած է եղել, երկու ամուսիններից էլ երեխաներ ունի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (228)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS