X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ինչպե՞ս կանխել ինքնասպանության փորձը


* 30-07-2013, 17:59 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 973 անգամ


Ինչպե՞ս կանխել ինքնասպանության փորձը
Maxinfo.am: Ինքնասպանության խնդիրը բոլոր ժամանակներում գրավել է հասարակության ուշադրությունը: Սա այն երևույթներից է, որը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի, քանի որ ինքնասպանության կանխման համար անհրաժեշտ է խոր գիտելիքներ ունենալ տվյալ երևույթի վերաբերյալ: Այն հոգեբանական առումով իրենից ներկայացնում է գիտակցված կամ իմպուլսիվ ձևով անձի կողմից իրականացվող գործողություն, որը հանգեցնում է մահվան: Որպես կանոն, մարդը ինքնասպանություն կատարում է կյանքի այն պահին, երբ կորցնում է իր վերջին հույսը, գտնվում է անելանելի վիճակում՝ այդ պահին մտածելով միայն իր մասին: Սակայն լինում են դեպքեր, երբ մարդը դիմում է ինքնասպանության մտերիմներին բեռ չդառնալու համար: Այդպես են հաճախ վարվում ծանր հիվանդությամբ տառապող մարդիկ: Այս հոգեբանական երևույթը հասկանալու համար անհրաժեշտ է նախ հասկանալ այն մարդու հոգեվիճակը, ով համարձակվել է դիմել այդ քայլին: Օգնությունն ու աջակցությունը շատ կարևոր են դժվար պահերին: Մեկ բառը և նույնիսկ մեկ հայացքը կարող են փրկել մարդու կյանքը: Ինքնասպանության փորձ թույլ չտալու համար անհրաժեշտ է ուշադիր լսել այդ քայլին դիմող մարդուն, փորձել հասկանալ այն խնդիրը, որը թաքնված է նրա խոսքերի ետևում, խնդրին նայել նրա աչքերով: Անհրաժեշտ է բացատրել, որ նման հուզական վիճակը ժամանակավոր է և այն պետք է հաղթահարել, այլ ոչ թե փորձել ինքնասպանությամբ կյանքին վերջ տալ: Փորձեք բացատրել, որ նրա կյանքը շատ կարևոր է մտերիմ և հարազատ մարդկանց համար: Ներգրավեք ընկերների, բժիշկների, պրոֆեսիոնալ հոգեբանների, քահանաների օգնությունը՝ նրանց հետ միասին մշակելով օգնության ռազմավարություն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (516)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS