10 հարց, որոնց պատասխանները գիտնականներն այդպես էլ չեն կարողանում գտնել, -Tsayg.am-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

10 հարց, որոնց պատասխանները գիտնականներն այդպես էլ չեն կարողանում գտնել


* 30-07-2013, 17:53 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2703 անգամ


10 հարց, որոնց պատասխանները գիտնականներն այդպես էլ չեն կարողանում գտնել
Blognews.am: Գիտությունը շատ բացահայտումներ է արել մինչ այժմ, սակայն դեռևս կան այնպիսի խնդիրներ, որոնց այդպես էլ չի հաջողվել լուծում տալ, այսպես օրինակ՝ այն, թե ինչպես է աշխատում գրավիտացիոն էներգիան, կամ կարո՞ղ են արդյոք կենդանիներն իսկապես կանխագուշակել երկրաշարժը, և կամ ինչո՞ւ ենք մենք այդքան շատ հորանջում: Ներկայացվում են այս և այլ հարցեր, որոնց գիտնականները փորձում են պատասխանել:

1.Ինչո՞ւ ենք այդքան շատ հորանջում:

Գիտնականները տարբեր հետազոտություններ են իրականացրել՝ պարզելու, թե ինչու ենք մենք հորանջում, և երկու բացատրություն են տալիս այս երևույթին: Առաջինն այն է, որ հորանջելը հանգստացնում է ուղեղը և օպտիմալացնում դրա աշխատանքը: Նյու Յորքի Ալբանիի պետական համալսարանի հոգեբանները նշում են, որ սա է պատճառը, որ երբ քնկոտ ենք, հորանջում ենք: Ինչպես օրինակ համակարգչի հովացման համակարգը, որը սկսում է աշխատել, երբ այն տաքանում է, այնպես էլ մենք սկսում ենք հորանջել:
Սակայն եթե այն մեր ուղեղը սթափեցնող կամ հանգստացնող միջոց է, ապա ինչո՞ւ է այն նաև վարակիչ: Ուղեղի, այսպես ասած, հովացման համակարգը խմբային զգոնություն ու ապահովություն է ենթադրում: Երբ խմբից մեկ անդամ հորանջում է, ազդանշան է ուղարկվում մյուսներին, որ նա լավ չի գործում, և ամբողջ խումբը սկսում է հորանջել՝ կարծես խթանելու ընդհանուր խմբի արագ վերականգնումը:
Սակայն սա միակ բացատրությունը չէ, կա նաև այլ կարծիք, որ վարակիչ հորանջելը համակրական կապ է ստեղծում մարդկանց միջև: Կարծես ենթագիտակցաբար մեկը մյուսի իրավիճակը հասկանալով հորանջում է՝ նրան հոգեբանորեն օգնելու համար:

2.Ինչո՞ւ են մարդիկ հանկարծակի այրվում, ինքնահրկիզվում:

Պատմությունից հայտնի է, որ կան մարդիկ, ովքեր իսկապես հանկարծակի կարող են ինքնահրկիզվել: Ամենաառաջին դեպքը, որ գրանցվել է 17-րդ դարում, մի իտալացի ասպետի հետ էր կապված, ով թունդ գինի խմելուց հետո հանկարծակի բռնկվել էր: Պատմության ընթացքում այսպիսի 120 դեպք է գրանցվել, սակայն քանի որ այս մարդկանց մեծ մասը ծխողներ են եղել, ենթադրվել է, որ հնարավոր է արտաքին պատճառներ եղած լինեն նրանց հրկիզվելու համար: Ենթադրվում է, որ ծխախոտը այրել է մաշկն այնքան խորը, որ այն բռնկել է մարմնի ճարպը և հագուստը, որից էլ կրակը տարածվել է վերքից ամբողջ մարմնով մեկ:
Կա ևս մի ենթադրություն, որն ավելի քիչ հավանական է: Այն է` աղիներում կուտակված մեթանի գազերը բռնկվում են մարմնի ներսում տարբեր էնզիմների միջոցով:
Նշված երկու տարբերակներն էլ, իհարկե, դժվար է փորձարկել հետազոտություն իրականացնելու համար: Գիտնականներն իհարկե չեն կարող մարդկանց կրակի մատնել՝ միայն իրենց հարցերի պատասխանները գտնելու համար: Այնուամենայնիվ, հնարավոր է փորձարկել խոզի միջոցով, որի հյուսվածքները նույնպես կարող են այրվել:

3. Ինչո՞ւ են պլասեբոները` առանց էֆեկտի դեղորայքները, արդյունք տալիս:

Գիտնականները դեղորայքի արդյունավետության փորձ իրականացնելու համար այն տվել են ընդունելու հետազոտությանը մասնակցող մի քանի կամավորների: Դեղը, որը տրամադրվել է փորձարկման համար, իրականում ոչ մի ազդեցություն էլ չպետք է թողներ, քանի որ այն իսկական չէր, սակայն հետազոտության մասնակից կամավորները նշել են, որ այն արդյունավետ է: Ինչ է իրականում տեղի ունենում՝ դեռևս բացահայտված չէ: Երբեմն անարդյունավետ այս «դեղերը» կարող են իսկապես ապաքինել հիվանդներին, լինում են դեպքեր էլ, երբ հիվանդները նշում են, թե լավ են զգում իրենց, սակայն իրականում նրանք չեն ապաքինվում: Տարբեր բացատրություններ կան այս երևույթի համար, օրինակ` այն, որ սա ֆիզիոլոգիական պատասխան է (Պավլովյան պայմանականություն), երբ հիվանդը դեղորայք ընդունելուց ապաքինվելու սպասումներ է ունենում և անկախ դեղի արդյունավետությունից նա փոփոխություն է զգում օրգանիզմում:
Սրա հետևանքով երբեմն իսկական դեղորայք արտադրողները չեն կարողանում մրցակցել կեղծարարների հետ:

4. Ո՞րն է կյանքի ամենաառաջին օրգանիզմը` «նախահայրը»:

Կետի ու բակտերիայի կամ ութոտնուկի ու խոլորձի նմանությունն այնքան էլ շատ չէ, սակայն խորը ուսումնասիրելով կարելի է բացահայտել, որ նրանք բոլորն էլ նույնն են: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կյանքի համար անհրաժեշտ ամենափոքրիկ բաղկացուցիչ մասերը ինչպես օրինակ սպիտակուցներն ու նուկլեինաթթուները, պարունակում են գրեթե բոլոր օրգանիզմները, որոնք գոյություն ունեն տիեզերքում: Բոլոր օրգանիզմների գենետիկական կոդը նույն ձևով է կազմված: Շատ կենդանական ընտանիքների ճյուղեր նույն գենոմի հաջորդականությունն ունեն: Այս ամենը հանգեցնում է մտածելու, որ բոլոր օրգանիզմները ստեղծվել են մեկ օրգանիզմից և ունեն մեկ «նախահայր»:
Այսպես, ենթադրվում է, որ մոտ 2.9 միլիարդ տարի առաջ առաջին օրգանիզմը բաժանվել է մի քանի միկրոբների և հետագայում զարգացել ու փոխվել կենդանիների, բույսերի և այլն: Այդ դարաշրջանից մնացած արգասիքներն ու բնածոները խիստ սակավ են, և սկզբնական օրգանիզմների գեները գրեթե չեն պահպանվել: Սակայն սպիտակուցների և նուկլեինաթթուների շատ առանձնահատկություններ պահպանվել են, այսպես օրինակ՝ դրանց եռատարածական կառուցվածքը պահպանվել է ժամանակի ընթացքում: Մոլեկուլային պահպանված այս առանձնահատկությունը հնարավորություն է տալիս գիտնականներին հասկանալ, թե ինչպիսի տեսք կարող էր ունենալ ամենաառաջին օրգանիզմը: Գիտնականները պարզել են, որ բջջի բաղադրության մեջ մտնող տարրերը կարելի է գտնել թե՛ կենդանիների, թե՛ բույսերի բջիջներում, որն էլ ևս մեկ ապացույց է, որ բնության մեջ բոլոր օրգանիզմներն առաջացել են մեկից:

5.Ինչպե՞ս է աշխատում մեր հիշողությունը:

Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, թե մարդու հիշողության համար պատասխանատու են միջին ուղեղի ու մեծ կիսագնդերի նեյրոնները: Մասաչուսեցի տեխնոլոգիաների ինստիտուտի հետազոտողները ապացուցեցին այս տեսությունը մկների վրա փորձարկելով` դրա ուղեղի համապատասխան նեյրոններն ակտիվացնելով և ապաակտիվացնելով, որի արդյունքում կարողացան մկների հիշողության վրա ազդել:

Հետաքրքիրն այստեղ այն է, թե ինչպես է հիշողությունն ինքն իրեն վերականգնվում առանց միջամտության, ինչպես ցույց տվեց գիտնականների փորձարկումը մկների վրա:

6.Կենդանիներն իսկապե՞ս կարող են կանխագուշակել երկրաշարժերը:

Շատերն են վստահ, որ կենդանիները կանխազգում են երկրաշարժը, սակայն գիտնականներին դա ապացուցել դեռ չի հաջողվել: Շատ մարդիկ են նկատել, որ իրենց կենդանիները երկրաշարժից առաջ տարօրինակ են իրենց պահել, և սա նկատել են դեռևս Հին Հունաստանում: Դժվար է միայն այս նկատառումով ընդունել կենդանիների երկրաշարժ կանխազգալու հատկությունը, քանի որ դժվար է ասել՝ որն է կենդանիների համար նորմալ պահվածքը և որը՝ տարօրինակ:
Իհարկե գիտենք, որ կենդանիները կարող են զգալ ու արձագանքել միջավայրի այնպիսի փոփոխությունների, ինչպիսին սեյսմիկ ալիքներն են կամ մագնիսական դաշտը: Սակայն դժվար է նույնիսկ ասել, թե երկրաշարժերից առաջ նման երևույթներ լինում են, թե ոչ: Եվ բացի այդ դժվար է նույնիսկ փորձարկել կամ հետազոտել սա, քանի որ երկրաշարժեր կանխատեսելը դժվար է, և մենք երբեք չգիտենք՝ երբ դրանք տեղի կունենան, որպեսզի ուսումնասիրենք կենդանիների պահվածքը: Միակ լուծումը կարող է լինել պատահականությունը, երբ օրինակ կենդանիների վրա փորձարկում կատարելիս` հետազոտության ընթացքում, երկրաշարժ լինի, և հնարավոր լինի ուսումնասիրել կենդանու պահվածքը:

7. Ինչպե՞ս են օրգանները հասկանում, թե երբ պետք է դադարեցնեն իրենց աճը:

Յուրաքանչյուր կենդանի արարած մինչև ամբողջական դառնալը սկսում է զարգանալ մեկ փոքրիկ բջջից: Սովորաբար աճման այս պրոցեսում ամեն ինչ կարծես վերահսկվում է` բջիջների, հյուսվածքների, օրգանների քանակը, չափը, սակայն երբեմն կարող են բացառություններ լինել՝ քաղցկեղից ու չարորակ գոյացություններից մինչև մեկ վերջույթի ավելի երկար լինելը, քան մյուսը: Այստեղ գիտնականներին տանջում է այն հարցը, թե ինչն է ազդանշան ուղարկում` հանգեցնելով աճի դադարեցմանը:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այսպիսի ազդանշանային դեր կարող են ունենալ սպիտակուցային հանգույցները, որոնք դադարեցնում են օրգանների աճը, երբ ազդանշանը հասնում է դրանց, սակայն այստեղ արդեն գիտնականների մոտ դեռևս անպատասխան հարց է առաջանում, թե որտեղից և ինչպես է գալիս այս ազդանշանը: Հետազոտողները փորձում են կառավարել այս ազդանշանը դրա աղբյուրին հասնելու համար, սակայն նրանց դա դեռ չի հաջողվել: Այս ուսումնասիրությունները նաև կօգնեն հասկանալ, թե հնարավո՞ր է արդյոք կանգնեցնել չարորակ գոյացությունների աճը:

8.Գոյություն ունե՞ն արդյոք մարդկային ֆերոմեններ:

Կարելի՞ է արդյոք զգալ մարդու վախի հոտը կամ հոտի միջոցով գտնել առնետին: Շատ կենդանիներ շփվում են քիմիական ազդանշանների միջոցով, որոնք կոչվում են ֆերոմեններ, սակայն դեռևս չի բացահայտվել, թե արդյոք մարդիկ նույնպես ունեն այս հատկությունը: Որոշ վկայություններ կան այն փաստի մասին, որ մարդիկ ֆիզիկական և վարքային փոփոխությունների են ենթարկվում քիմիական ազդանշաններից, սակայն գիտնականներին չի հաջողվել պարզել, թե որոնք են դրանք: Այն ֆերոմենները, որոնք դուք տարբեր կոսմետիկ միջոցների պիտակների վրա կկարդաք, նույնպես չեն ապացուցում, որ դրանք մարդկային ֆերոմեններ են:
Գիտնականներին չի հաջողվում պարզել, թե արդյոք մարդիկ կարող են զգալ ֆերոմենները, չնայած նրանք փոքրիկ ընկալիչ օրգան ունեն իրենց քթում, սակայն դրա նեյրոնները թույլ են և նյարդային համակարգի հետ գրեթե կապ չունեն: Այսպես ևս մեկ չբացահայտված հարց:

9. Ի՞նչ է իրենից ներկայացնում գրավիտացիոն էներգիան:

Բնության չորս հիմնական էներգիաներից ամենափոքրը գրավիտացիոն էներգիան է, սակայն այն պահում է տիեզերքում ամեն ինչ իր տեղում: Այն ավելի փոքր է, քան էլեկտրոմագնիսական և միջուկային թույլ և ուժեղ էներգիաները: Գրավիտացիոն էներգիայի հարաբերական թույլ ձգողության ուժը թույլ չի տալիս լաբորատոր պայմաններում հետազոտել այն փոքր առարկաների միջոցով: Գրավիտացիան դժվար է ուսումնասիրել մյուս էներգիաների հետ: Գիտնականները նույնիսկ չեն կարողանում օգտագործել քվանտային տեսությունը և ընդհանուր հարաբերականությունը, որպեսզի բացատրեն գրավիտացիան փոքր մասշտաբներով: Հասկանալով հանդերձ մյուս էներգիաների կառուցվածքները` գիտնականները նույնիսկ չգիտեն, թե ինչից է կազմված գրավիտացյոն էներգիան:
Մինչ գիտնականներին տանջում է գրավիտացիայի էներգիայի բացահայտումը, մեզնից շատերի համար այն ուղղակի մի ուժ է, որը մեզ պահում է Երկրի վրա:

10.Քանի՞ կենդանական տեսակ կա Երկրի վրա:

Կարգաբանությամբ զբաղվող գիտնականները ավելի քան 200 տարի բազմակողմանիորեն նկարագրում ու դասակարգում են բնության մեջ հանդիպող բոլոր օրգանիզմները, սակայն դեռևս չեն ավարտել իրենց գործը և ոչ էլ մոտ են դրան: Վերջին տասնամյակում գիտնականները տարեկան ավելի քան 16.000 նոր տեսակ են նշել` ընդհանուր 1.2 միլիոն: Եվ ոչ ոք էլ չգիտի, թե քանի տեսակ էլ կա, որ դեռևս հայտնաբերված չէ: Մոտ 300,000 կարգաբան է անհրաժեշտ, որպեսզի իրենց ամբողջ կյանքի ընթացքում հետազոտեն` բոլոր տեսակները գտնելու և գրառելու համար: Երբեմն ավելի շատ կենդանական տեսակներ են լինում նոր զարգացող երկրներում, որտեղ կարգաբանների պակաս է զգացվում, ինչպես նաև Երկրի վրա կան շատ վայրեր, ուր դժվար է հասնել, օր.` օվկիանոսի շատ խորը հատվածները: Այնպես որ, հստակ պատասխանել այն հարցին, թե քանի կենդանատեսակ կա Երկրի վրա, գիտնականներին դեռևս չի հաջողվել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (276)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS