X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մարկ Սաղաթելյանը ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բկ-ում է


* 30-07-2013, 16:59 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1095 անգամ


Մարկ Սաղաթելյանը ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» բկ-ում է
Tesadasht.am: Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանն այսօր ծանր վիճակում տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Նաիրի» բկ-ի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը: «Նա այսօր Հեմատոլոգիայի ինստիտուտից տեղափոխվել է մեզ մոտ ու հիմա ծայրահեղ ծանր վիճակում է: Նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ և արդեն գլխուղեղում արյունազեղում կա: Սուր լեյկոզն այնպիսի հիվանդություն է, որ պարտադիր չէ դրան ինչ-որ դեպք նախորդած լինի: Չենք կարող ասել նա այդ վիճակից դուրս կգա, թե ոչ»,-տեղեկացրել է նա:

Հիշեցնենք, որ անցյալ տարի հունիսի 22-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, ավտովթարի են ենթարկվել շոումեն Մարկ Սաղաթելյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, «Թաթա Փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Սակայն Սիրանուշ Մարտիրոսյանը նշել է, որ Մ. Սաղաթելյանի ներկայիս վիճակը, հավանաբար, կապ չունի հետևյալ վթարի հետ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS