X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քրեական հեղինակությունների դեմ պայքարի ակտիվացում ՌԴ-ում


* 30-07-2013, 16:49 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 904 անգամ


Քրեական հեղինակությունների դեմ  պայքարի ակտիվացում ՌԴ-ում
«Փաստինֆո»: ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրամանով Մոսկվայում սկսվել է քաղաքային քրեական հանցավորության դեմ պայքարի հատուկ գործողություն, հաղորդում է «vesti.ru»-ն:

Լրատվամիջոցը, հղում անելով ՆԳՆ-ի մամլո կենտրոնին, նշում է, որ նախարարը այդ կարգադրությունը Մոսկվայի ոստիկանության պետ Անատոլի Յակունին արել է «Մատվեևյան» շուկայում նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո:

Նախարարությունում նշել են, որ այդ գործողությունների անցկացումը կշարունակվի ոչ թե 2-3 օր, այլ զգալիորեն ավելի երկար ժամանակահատված: Ծրագրված են ոչ միայն քաղաքային շուկաների մանրակրկիտ ստուգումներ, այլև հանցավոր խմբավորումների և քրեական հեղինակությունների դեմ պայքարի ակտիվացում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Նշենք, որ հուլիսի 29-ին Մոսկվայի շուկաներում կատարած ստուգողական շուրջայցերի ընթացքում բերման են ենթարկվել 470 մարդ: Ոստիկանությունում նրանց ստուգել են քրեական բազայի տվյալներով: Վերցվել են ձերբակալվածների մատնահետքերը, նրանցից ոմանց նկատմամբ կազմվել են վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություններ:

Ոստիկանական միջոցառումների համար պատճառ են հանդիսացել անցյալ հանգստյան օրերին տեղ գտած դեպքերը: Հուլիսի 26-ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում դաղստանցի մի երիտասարդ բռնաբարել էր 15-ամյա մի անչափահաս աղջկա: Ոստիկանությունը նրան հայտնաբերել էր շատ արագ և հաջորդ օրը պետք է ձերբակալեր նրան: Սակայն այդ նպատակով «Մատվեևյան» շուկա ժամանած ոստիկանները հանդիպեցին ոչ միայն կասկածյալի, այլև նրա ընկերների ու հարազատների ուժեղ դիմադրությանը: Այդ բախման հետևանքով ոստիկաններից մեկը ստացավ գլխի լուրջ վնասվածք և տեղափոխվեց վերակենդանացման բաժին:

Հարուցվել է քրեական գործ: Հիմնական կասկածյալներն են «Մագա» անունով հայտնի Մահոմեդ Ռասուլովը և նրա քույրը՝ Խալիմաթն, արդեն ձերբակալվել են: Ոստիկանության տրամադրության տակ են շուկայի հսկիչ տեսախցիկների նկարահանած տեսարանները, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են այդ երկուսը հարվածներ տեղում ոստիկանության աշխատակցի վրա: Այդ նյութերը ևս կցվել են քրեական գործին:

Նշենք, որ այդ ամենին զուգահեռ ընթանում է քննություն անչափահաս աղջկա բռնաբարության գործով, որտեղ որպես մեղադրյալ հանդես է գալիս 18-ամյա Մահոմեդ Մահոմեդովը: Նա արդեն խոստովանել է իր մեղքը: Կասկածյալի հետ առերեսման ժամանակ նրան ճանաչել է նաև տուժած անչափահաս աղջիկը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (256)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS