X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու համար՝ մինչև 30 հազար դրամ տուգանք


* 30-07-2013, 16:13 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1009 անգամ


Թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու համար՝ մինչև 30 հազար դրամ տուգանք
«Փաստինֆո»: Հուլիսի 30-ից ուժի մեջ մտան Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում Ազգային ժողովի կողմից ապրիլի 30-ին կատարված փոփոխություններն ու լրացումները:

Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ Քրեական օրենսգրքի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի համապատասխանաբար մանր և զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող հավելվածները շարադրվել են նոր խմբագրությամբ` դրանք համապատասխանեցնելով միջազգային փաստաթղթերով նախատեսված ցանկին: Փոփոխությունները նախաձեռնած կառավարությունն ակնկալվում է, որ արդյունքում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն առավել դյուրին կլինի:

Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը լրացվել է մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերի մանր և զգալի չափերը, իսկ ՀՀ քրեական օրենսգիրքը՝ մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող հավելվածներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 110.2-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Ըստ այդմ, օրենսգրքի հավելվածով սահմանված մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսերը մանր չափերով ցանելը կամ աճեցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի (5 հազար դրամից 10 հազար դրամ) չափով:

Զգալի չափերով ցանելը կամ աճեցնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի (10 հազար դրամից 30 հազար դրամ) չափով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (267)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS