X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վարչապետը ներկայացրել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարին


* 31-07-2020, 17:59 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 86 անգամ


Վարչապետը ներկայացրել է  Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին:
Վարչապետը շնորհավորել է պարոն Պետրոսյանին պաշտոնամուտի առթիվ և շնորհակալություն հայտնել Էրիկ Գրիգորյանին՝ Բնապահպանության, ապա՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում գործունեության համար: Կառավարության ղեկավարը նկատել է, որ Էրիկ Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է և նա հետագա գործունեության մեջ կշարունակի իր նպաստը բերել շրջակա միջավայրի զարգացման ջանքերում: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև Վահե Ջիլավյանին՝ այս ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության ծրագրի հիմքում դրված է կանաչ Հայաստանի հայեցակարգը: Այսինքն, գործադիրը Հայաստանը պատկերացնում է որպես բնապահպանական ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող երկիր: Եվ այս ոլորտում, ըստ վարչապետի, մեծագույն մարտահրավերները սկսում են կենցաղից և ավարտվում արդյունաբերական մակարադակով: Նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ իր ողջ ներուժը, ջանքը, նվիրումը հետայսու ևս ներդնելու է Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ավելի երաշխավորված, պաշտպանված, գիտելիքահեն կառավարման և հանրության սրտացավ վերաբերմունքի տակ զարգացող շրջակա միջավայր ունենալու գործում:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (121)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS