X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրու բնակչուհու հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ


* 31-07-2020, 14:16 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 600 անգամ


Գյումրու բնակչուհու հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 13:05-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր տղայի կինը 2018թ. օգոստոսի 20-ին Երևան քաղաքում ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո իրենց հայտնել է, թե երեխան մահացել է, սակայն ինքը պարզել է, որ երեխան չի մահացել, այլ գտնվում է Երևան քաղաքի բնակչի տանը: Իսկ երբ զանգահարել է նշված անձին և պահանջել վերադարձնել թոռնուհուն, նա հայտնել է, որ համաձայն է, սակայն պահանջել է վերադարձնել երեխայի համար վճարված 1.200.000 ՀՀ դրամը:

Հաղորդման առթիվ նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասի և 169.1-րդ հոդվածի (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ։

Կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (121)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS