X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 11 միլիոնի


* 3-07-2020, 10:45 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Առողջապահություն | Հեղինակ: admin2 | Դիտվել է 278 անգամ


Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 11 միլիոնի Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հատել է 10.9 մլն-ի սահմանը: Այս մասին հայտնում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը։


Հուլիսի 3-ի դրությամբ COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 10 990 249: Համավարակի զոհ է դարձել 524 176 մարդ։

Վարակի տարածման տեմպով առաջատար երկրների ցանկը շարունակում է մնալ անփոփոխ՝ ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։

ԱՄՆ-ում կորոնավիրուս է հայտնաբերվել 2 837 189 մարդու մոտ։ Մահացել է 131 485 վարակակիր։

Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 1 501 353-ի, մահացել են 61 990-ը։

«Հակավարկանիշային սանդղակի» երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 661 165 մարդու մոտ։ Մահերի թիվը 9 683 է:

Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Իսպանիան, Պերուն, Չիլին, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Մեքսիկան։

Չինաստանը, որտեղ անցած տարի առաջին անգամ գրանցվել էր COVID-19-ի բռնկումը, 22-րդ հորիզոնականում է։ Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով 50-րդ տեղում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19-ի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (124)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS