X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՊԵԿ-ն ավելի քան 57 մլն դրամ վերադարձրել է տնտեսվարողներին


* 2-07-2020, 11:39 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: admin2 | Դիտվել է 108 անգամ


ՊԵԿ-ն ավելի քան 57 մլն դրամ վերադարձրել է տնտեսվարողներին Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։


«Հիշեցնենք, որ մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։ ԵԱՏՄ շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է, ըստ էության, երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը` սակայն, վերանայելով ապրանքների ցանկը: Այսպիսով` ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ սահմանվել են այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում կիրառվելու են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր, դրույքաչափեր: Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ:

Հարկ է նշել, որ 2020թ. հունվարի 1-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքները ներմուծելիս տնտեսվարողները մաքսատուրքերը վճարել են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող` բարձր, դրույքաչափերով։ Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում է նաև 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է տնտեսվարողների համար կարևոր` վճարված մաքսատուրքերի տարբերության վերադարձման գործընթաց:

Այսպիսով` այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, կկարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները: Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը:

ՊԵԿ-ը հայտնում է, որ դրույքա­չափերի տարբերության վերահաշվարկման գործընթացնարդեն ընթանում է. կոմիտեն ստացել է դիմումներ՝ ավելի վճարված մաքսատուրքի գումարները վերադարձնելու վերաբերյալ։ Հուլիսի 1-ի դրությամբ ավելի քան 57 մլն դրամ արդեն վերադարձվել է տնտեսվարողներին, որի մի մասը ենթակա է հաշվանցման: Նախնական գնահատականով` վերադարձման ենթակա է, ընդհանուր առմամբ, 2,3 միլիարդ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (124)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS