X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու Վիվա-ՄՏՍ-ը հուշագիր են ստորագրել


* 1-07-2020, 14:32 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 55 անգամ


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու Վիվա-ՄՏՍ-ը հուշագիր են ստորագրելՀունիսի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Ըստ հուշագրի՝ կողմերը համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։

Հուշագրի շրջանակում իրականացվող «Բարև բալիկ» նախագծի միջոցով նախատեսվում է արդիականացնել Հայաստանում հանրային առողջապահության համակարգը, նորագույն տեխնոլոգիական լուծումների գործադրմամբ բարելավել վերարտադրողական ու մոր և մանկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունների և տրամադրվող տեղեկատվության որակն ու հասանելիությունը, ինչպես նաև խթանել փաստահենք որոշումների կայացման մշակույթը։ Ծրագրի շահառու խմբերն են՝ հղի կանայք, անպտղության խնդիրներ ունեցող անձինք և մինչև 6 տարեկան երեխաներ ունեցող ծնողները։

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է մշակել և գործարկել կայքէջ ու բջջային հավելված՝ շահառուներին անհատականացված առողջապահական ծառայությունների ու տեղեկատվության տրամադրման, ծանուցումների ներկայացման, արագ արձագանքման և հետադարձ կապի նպատակով։ Իրականացվելու են նաև ծրագրի հետ կապված հանրային իրազեկման արշավներ։

Նախաձեռնությունն իրագործվում է Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակում։

«Բարև բալիկ» ծրագիրը կիրականացնի Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի նախաձեռնությունն է, որին աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Հայաստանում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (110)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS