X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թրամփը խոստանում Է վետո դնել ռազմակայանների վերանվանումներով ռազմական բյուջեի նախագծի վրա


* 1-07-2020, 11:50 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: admin2 | Դիտվել է 78 անգամ


Թրամփը խոստանում Է վետո դնել ռազմակայանների վերանվանումներով ռազմական բյուջեի նախագծի վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է վետո դնել 2021 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծի վրա, եթե այնտեղ ուղղում լինի այն ռազմակայանների վերանվանման մասին, որոնք անվանված են կոնֆեդերատների պատվին:

Այդ մասին պետության ղեկավարը հունիսի 30-ին գրել Է իր Twitter–ում:

«Ես վետո կդնեմ ռազմական բյուջեի վրա, եթե այնտեղ լինի Էլիզաբեթ Ուորենի ուղղումը, որը կհանգեցնի Ֆորտ Բրեգի, Ֆորտ Ռոբերտ Լիի եւ շատ այլ ռազմակայանների վերանվանման, որոնցով մենք շահել ենք երկու համաշխարհային պատերազմները»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Կոնֆեդերատների սիմվոլների առկայության շուրջը վեճերն ԱՄՆ-ում նոր ուժով են բորբոքվել Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան լույսի ներքո: Մայիսի 25-ին ոստիկանները նրան ձերբակալելիս խեղդող կոպիտ հնարք էին գործադրել: Դրանից հետո շատ չանցած աֆրոամերիկացին մահացել Էր հիվանդանոցում: Ֆլոյդի մահից հետո մի շարք նահանգներում սկսվել են բողոքի ակցիաներ սևամորթների իրավունքների ոտնահարման դեմ, տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանության հետ, թալանի եւ վայրագության բազմաթիվ դեպքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (115)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS