X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մեկնարկում են հիպոթեկային նոր ծրագրեր՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին


* 29-06-2020, 16:20 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 223 անգամ


Մեկնարկում են հիպոթեկային նոր ծրագրեր՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներինՀայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են: Մշակվել և փուլ առ փուլ կյանքի են կոչվում տարբեր ուղղություններով ծրագրեր, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ դեռ 2017 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատվերով կատարված ուսումնասիրությամբ վերհանվել են անձի վերարտադրողական վարքագծի վրա ազդող հիմնական գործոնները: Ըստ ուսումնասիրությունների՝ առաջին տեղում աշխատանքն է, եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվելը, երկրորդ տեղում՝ բնակարանային ապահովության խնդիրները:

ՀՀ վարչապետի ղեկավարությամբ գործում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ: Այդ խորհրդի շրջանակում ծավալված քննարկումների արդյունքում մշակվել են մի քանի ուղղություններով ծրագրեր, որոնք արդեն կյանքի են կոչվում:

«Առաջիինն այն է, ինչին ականատես ենք լինում: Հուլիսի 1-ից բարձրանում է առաջին և երկրորդ ծնված երեխայի միանվագ նպաստի չափը: Այսօր, համապատասխանաբար, 50 հազար և 150 հազար դրամի փոխարեն կսահմանվի 300 հազար դրամ»,- ասաց Սմբատ Սաիյանը:

Հաջորդ ուղղությունը բնակարանային ապահովության աջակցության ծրագրերն են՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին: Այս տարվա հուլիսի 1-ից կմեկնարկեն նաև այս ուղղությամբ նախատեսված ծրագրերը: Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է՝ ուղղված մարզերում բնակարան ձեռք բերող անձանց:

«Առաջին ծրագրի շրջանակում մարզային բնակավայրում հիպոթեկային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող ընտանիքներին տրվում է միանվագ աջակցություն բնակարանի արժեքի հինգ տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը: Տրամադրվող աջակցության չափը կապված է ընտանիքում երեխաների առկայության հետ: Ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է ընտանիքում երկու անչափահաս երեխայի առկայությունը»,- ասաց նախարարի տեղակալը:

Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է: Երկրորդ ծրագրի շրջանակում պետությունը քաղաքացուն հատկացնում է որոշակի աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրությանը: Պետությունն, ըստ էության, ապահովագրում է շահառուի կանխավճար վճարելու պարտավորությունը:

Երրորդ ծրագրի համաձայն՝ հիպոթեկային վարկ մարող ընտանիքում, եթե հուլիսի 1-ից երեխա է ծնվում, ապա պետությունը որոշակիորեն կմարի այդ հիպոթեկային վարկի մայր գումարի մի մասը:

«Մասնավորապես, մարզային բնակավայրում, եթե դա լինի առաջին կամ երկրորդ երեխան, ապա աջակցությունը հիպոթեկային վարկի 10 տոկոսի չափով է, իսկ Երևանում հինգ տոկոսի չափով: Եթե ընտանիքում երրորդ և հաջորդ երեխան է ծնվում, ապա մարումների չափը մարզային բնակավայրում կկազմի 50 տոկոս, Երևանում՝ 25 տոկոսի չափով»,- ասաց նա:

Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ սրանք բնակարանային ապահովության միակ ծրագրերը չեն: Առաջիկայում ականատես կլինենք նոր ծրագրերի: Նախատեսվում է շինարարության տեսքով նպատակային ծրագրեր իրականցնել մարզերում: Մարզային բնակավայրերում այդ խնդիրը սուր է դրված: Բնակարանաշինարարության բացակայությունը, ըստ էութան, թույլ չի տալիս մեր հայրենակիցներին օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (234)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS