X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6791 դեպք


* 28-06-2020, 16:39 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: admin2 | Դիտվել է 246 անգամ


Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6791 դեպք Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6791 նոր դեպք, 104 մարդ մահացել է, շուրջ 5700-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:


Նոր վարակված անձանցից 2198-ի մոտ (32.4%)հիվանդությունը առանց ախտանշանների է:

Արդեն անընդմեջ երրորդ օրն է, ինչ Ռուսաստանում գրանցված դեպքերի քանակը 7000-ից քիչ է:


Նոր դեպքերը գրանցվել են երկրի 83 շրջաններում, ամենաշատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում` 717: Այս ցուցանիշը մայրաքաղաքի համար ամենացածրն է վերջին 2.5 ամսվա ընթացքում:

Համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 634 437 դեպք, վարակման հետևանքով մահացել է 9073 մարդ, բուժվել է` 399 087-ը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 10 101 998 է, մահացել է 501 644 մարդ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (111)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS