X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Քննական կենտրոն մուտք գործելուց առաջ բոլոր դիմորդները ջերմաչափվելու են


* 26-06-2020, 16:45 | Բաժին: Գլխավոր, Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 212 անգամ


Քննական կենտրոն մուտք գործելուց առաջ բոլոր դիմորդները ջերմաչափվելու են
Միասնական քննությունների դիմորդները քննական կենտրոն մուտք գործելուց առաջ կջերմաչափվեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Քննության ընթացքում մի քանի անգամ ջերմաչափում կիրականացվի, եթե դիմորդը դիմակ չունենա, նրանց կտրամադրվի դիմակ։ Այն դիմորդները, ովքեր ջերմություն կունենան, քննություններին չեն մասնակցի։ Բացառություն կկազմեն այն դիմորդները, որոնք ունեն առողջական խնդիրներ, որոնցով պայմանավորված` մշտապես ունենում են բարձր ջերմություն կամ ջերմության տատանումներ։ Նման դեպքում դիմորդները պետք է տեղամասային պոլիկլինիկայից հիվանդության հիմնավորմամբ թուղթ ներկայացնեն, որից հետո միայն կկարողանան մասնակցել քննությանը»,-ասաց Հարությունյանը։

Քննության մասնակիցները նաև կստանան հատուկ ախտահանված գրիչներ, որոնք քննության ավարտից հետո պետք է գցեն հատուկ տարաների մեջ, որպեսզի դրանք կրկին ախտահանվեն։

Հայաստանում միասնական քննություններն անց են կացվելու հուլիսի 2-ին (Օտար լեզուներ), այնուհետև շարունակվելու են հուլիսի 4-ին (Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա), հուլիսի 6-ին՝ (Մաթեմատիկա) և հուլիսի 8-ին (Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա):


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (113)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS