X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ապատեղեկատվության դեմ պայքար. սոցիալական ցանցերը շարունակում են մաքրել լրահոսը


* 13-06-2020, 13:37 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 290 անգամ


Ապատեղեկատվության դեմ պայքար. սոցիալական ցանցերը շարունակում են մաքրել լրահոսըVOA: Փորձագետների կարծիքով, Միացյալ Նահանգներում բռնկված ոստիկանության դաժանության և ռասիզմի դեմ բողոքի ցույցերին զուգահեռ նկատելի է նպատակային ապատեղեկատվության տարածման ակտիվությունը

Վրաստանից Մարիամ Գագոշաշվիլին, անդրադառնալով Ջորջ Ֆլոյդի ողբերգությունից հետո սկսված բողոքի ցույցերին, իր ներգաղթյալ ընկերների հետ քննարկումների ընթացքում հանգել է եզրակացության, որ նրանք հակված են կենտրոնանալ ավելի շատ բռնության և թալանի, քան այն ողբերգության վրա, որը հանգեցրել է զանգվածային ցույցերին:

Դրան հակազդելու համար, Գագոշաշվիլին ֆեյսբուքյան փակ խումբ է ստեղծել եվրասիական ներգաղթյալների համար, որտեղ նա խոսում է սոցիալական և ռասայական արդարության մասին:

Ռասայական և սոցիալական արդարության այս խնդիրները հայտնվել են սոցիալական ցանցերում տարածված ապատեղեկատվական արշավների թիրախում: Նպատակը` կեղծ լուրերի ու մանիպուլյացիաների միջոցով ռասայական խտրականության խթանումն է:

Դրա օրինակներից է #DCblackout հեշթեգը, որը կեղծ լուրեր էր տարածում, այն մասին, թե իբր իշխանություններն արգելափակել են բջջային հեռախոսների և այլ սարքերի ազդանշանները Վաշինգտոնի ցույցերի ժամանակ, որպեսզի խափանեին ոստիկանության դաժանության ցանկացած միջադեպի մասին հաղորդում:

«Վաշինգտոն Փոստ» թերթը հայտնել է, որ այս քարոզարշավը սկսվել է մի հաշվեհամարից, որն ունեցել է ընդամենը մի քանի հետևորդներ, իսկ այնուհետև տարածվել է շատ արագ:

Փատրիկ Ուորենը Քլեմենսոն համալսարանից ասում է, որ այս ապատեղեկատվությունը հատկապես վտանգավոր է, երբ խոսքը այնպիսի խնդիրների մասին է, ինչպիսիք են COVID-19-ը կամ պատվաստումը:

Փորձագետների կարծիքով սոցցանցերն այսօր ավելի լավ են աշխատում կեղծ հաշվեհամարների արգելափակման առումով: Բայց ապատեղեկատվությունը շարունակում է մնալ կարևոր խնդիր:

Ըստ նրանց, անհնար է ամբողջովին վերացնել այն, սակայն անհրաժեշտ է վերահսկել դրա հոսքը:

Նրանք խորհուրդ են տալիս օգտատերերին մի պահ փորձել վերլուծել և հասկանալ, թե ինչպիսի տեղեկատվություն են իրենք կարդում և արդյոք չեն ենթարկվում մանիպուլյացիայի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (231)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS
Warning: Unknown: write failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0 Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct () in Unknown on line 0