X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ


* 26-05-2020, 14:32 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 271 անգամ


Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Ավելի քան 100 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության հռչակմամբ Վրաստանի ժողովուրդն արտահայտեց իր վճռականությունը՝ վերականգնելու պետականությունը և ընթանալու ժողովրդավարական հասարակության կառուցման ուղղությամբ։ Եվ այսօր էլ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ դեռևս 20-րդ դարի սկզբներին հռչակած իր այս արժեքներին և կառուցել ժամանակակից ու ժողովրդավարական պետություն։

Հայ և վրացի ժողովուրդների հարաբերությունները դարերի ընթացքում աչքի են ընկել փոխադարձ խորին հարգանքով և բարեկամությամբ, որի լավագույն արտացոլումն են այսօր մեր երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները։ Հավաստիացնում եմ, որ հայ ժողովուրդը մեծ ուրախությամբ է հետևում բարեկամ Վրաստանի բոլոր հաջողություններին ու ձեռքբերումներին, և հանձին Հայաստանի Հանրապետության՝ Վրաստանն ունի և ունենալու է հավատարիմ ու վստահելի բարեկամ և հարևան պետություն։

Հարգելի պարոն վարչապետ,

բարձր եմ գնահատում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված այս բարդ պայմաններում մեր կառավարությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների անխափան իրականացումը և Հայաստանի ու Վրաստանի քաղա­քա­ցիների՝ իրենց հայրենիք վերադարձի ապահովումը: Համոզված եմ, որ միայն համատեղ ուժերով է հնարավոր հաղթահարել ամբողջ մարդկության համար այս ծանր փորձությունը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություն Ձեր պատաս­խանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Վրաստանի ժողովրդին՝ առողջություն և տոկունություն այս բարդ ժամանակաշրջանում»։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (254)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS