X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գաղափար կա դիմակները վաճառել ապարատներով, որի դեպքում գինը 100 դրամով կիջնի


* 25-05-2020, 15:42 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 631 անգամ


Գաղափար կա դիմակները վաճառել ապարատներով, որի դեպքում գինը 100 դրամով կիջնիԱյսօր՝ մայիսի 25-ին, Ազգային ժողովում հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը» խորագրով:

Անդրադառնալով դիմակների կրման անհրաժեշտությանը, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հարցի, ասաց. «Դիմակների ներկրումը մոտ 10 անգամ թանկացել է: Ուսումնասիրում ենք դիմակների ամբողջ շուկան: Այս իրավախախտման համար պատասխանատվությունը չափազանց մեծ է` հասույթի մինչև 10 տոկոսը: Ռուսաստանում դիմակն ավելի թանկ է, քան Հայաստանում, Վրաստանում մի քիչ ավելի էժան է: Հայաստանում դիմակի ամենաբարձր գինը 220 դրամ է: Մեր տնտեսվարող սուբյեկտները դիմակները ձեռք են բերում մեծածախ, հետո տալիս են դեղատներին, այսինքն` 2 մարժա է կիրառվում»:

Պատգամավորը նշեց, որ մարզերում դիմակները վաճառվում են ոչ դեղատներում և զգալիորեն բարձր գներով: «Գաղափար կա դիմակները վաճառել ապարատներով հանրային վայրերում, և այս պարագայում դիմակների գները մոտ 100 դրամով կիջնեն, որովհետև միջնորդներն ուղղակի դուրս կգան»,- ի պատասխան ասաց ՏՄՊՊՀ նախագահը:




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (254)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS