X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված են


* 25-05-2020, 15:55 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 911 անգամ


Մանկատան 9 սանի և 6 աշխատակցի մոտ հաստատվել է COVID-19․ նրանք մեկուսացված ենՄարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ն աշխատակից և 9-ը՝ երեխա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Մարի Իզմիրլյան մանկատանը 46 հոգի թեստավորվել է։ Նրանցից 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6-ը աշխատակից և 9 երեխա։ Այս պահին հաստատությունից որևէ մեկը չի հոսպիտալացվել, քանի որ նրանց մոտ չկան ախտանշաններ։ Ե՛վ աշխատողները, և՛ երեխաներն իրենց լավ են զգում»,- նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ երեկ չէ առաջին օրը դայակներից մեկի ջերմությունը բարձրացել է 37.6 աստիճան, ինչից հետո նրան անմիջապես մեկուսացրել են։

Նախարարի մամուլի խոսնակն ընդգծեց, որ այդ դայակն այժմ գտնվում է տանը, սակայն նրա թեստի պատասխանը դեռևս չկա։

«Այսինքն, վստահ չենք, ինքն է վարակման աղբյուրը եղել, թե ոչ։ Դայակի ջերմությունն այս պահին 37.4 է»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ մայիսի 25-ի առավոտյան տարածքն ախտահանվել է, այս պահին էլ այնտեղ համաճարակաբաններ են աշխատում, ովքեր հրավիրվել են «Արաբկիր» բժշկական համալիրից։

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամք է ստանում 102 երեխա։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (233)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS