X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՊԵԿ-ը ստեղծել է Mobile ID ստորագրության հնարավորություն


* 23-05-2020, 18:56 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 180 անգամ


ՊԵԿ-ը ստեղծել է Mobile ID ստորագրության հնարավորությունՊետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում ներդրվել է mobile ID ստորագրության հնարավորություն: Բջջային հեռախոսի օգնությամբ կատարվող նույնականացման շնորհիվ կրճատվել է հաշվետվությունը ստորագրելու և հարկային մարմին ուղարկելու գործընթացը: Պարզապես անհրաժեշտ է բջջային օպերատորներից ձեռք բերել համապատասխան բջջային քարտը և դնելով հեռախոսի մեջ` ակտիվացնել ստորագրությունը:

Այս տարբերակով հնարավոր է հաշվետվությունները ստորագրել և ուղարկել ՊԵԿ ինչպես աշխատավայրից, այնպես էլ, օրինակ, արտասահմանից: Պարտադիր չէ այդ պահին ունենալ նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք: Պահանջվում է միայն համացանցին միացված համակարգիչ և բջջային հեռախոս: Բացի այդ, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ մուտք գործելիս համակարգն ավտոմատ ճանաչում է հարկ վճարողին:

Ստորագրության այս տեսակի շնորհիվ ապահովվում է անձնական տվյալների և առցանց գործարքների անվտանգությունը: Կորոնավիրուսի տարածման պայմաններում մոբայլ ID-ն (mID) հարկային մարմնի հետ էլեկտրոնային հարթակում առնչվելու ևս մեկ հնարավորություն է:

Արդեն 170-ից ավելի հարկ վճարող ՊԵԿ ուղարկված հաշվետվությունները ստորագրում են mID եղանակով: Նախատեսվում է բջջային ստորագրություն ներդնել նաև էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգում:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (80)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS