X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են համագործակցության ընդլայնմանը և տնտեսության խթանմանը վերաբերող հարցեր


* 22-05-2020, 18:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 183 անգամ


Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը  քննարկել են համագործակցության ընդլայնմանը և տնտեսության խթանմանը վերաբերող հարցերՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում հանդիպում են ունեցել ՀՀ և ԱՀ բանկային համակարգերի ներկայացուցիչների հետ` Կենտրոնական բանկերի ղեկավարների գլխավորությամբ:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: «Ցանկալի է ոչ թե շարունակել, այլ ավելի ակտիվացնել համագործակցությունը, քանի որ առաջիկայում նախատեսում ենք զարգացման շատ ավելի մեծ տեմպեր ապահովել, իսկ միայն երկու կառավարությունների ֆինանսական միջոցները թույլ չեն տա դա անել: Պետք է լինելու ավելի հավակնոտ ծրագրեր իրականացնել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

«Շնորհակալ եմ հարգելի պարոն նախագահ: Շատ կարևոր է արձանագրել, որ վերջին 10 տարվա ընթացքում Արցախում բանկային համակարգի բավականին լուրջ զարգացում է արձանագրվել, որն էական նշանակություն է ունեցել Արցախի տնտեսական հաջողությունների համար: Տնտեսական այն հավակնությունները, որ ունենք համատեղ, հնարավոր չի լինի իրագործել, եթե այդ բովանդակությունն ընկալված չլինի բանկային համակարգի կողմից: Ինչ որ առումով այդ բովանդակությունը պետք է համատեղ ձևավորվի: Հակաճգնաժամային այս ժամանակաշրջանում նաև դրա փորձը կիրառում ենք, երբ կառավարության, բանկային համակարգի ու խորհրդարանի ներկայացուցիչները մի սեղանի շուրջ նստած քննարկում են գյուղատնտեսության զարգացման, ճգնաժամը հաղթահարելու, սոցիալական խնդիրները լուծելու հարցեր: Սա իսկապես արդյունավետ կարող է լինել և սա պետք է դիտարկել ոչ թե առանձին վերցրած հանդիպում, այլ խոսակցություն, որն անընդհատ պետք է շարունակվի»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական, բանկային համակարգերի համագործակցության ընդլայնմանը, Արցախում հայաստանյան բանկերի գործունեության խթանմանը, բիզնես ծրագրերի ֆինանսանավորման ակտիվացմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում` գյուղատնտեսության, ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր:

Բանկային համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ականջալուր լինել Հայաստանի և Արցախի կառավարությունների նախաձեռնություններին և առավել ընդլայնված կերպով ներգրավվել ծրագրերի իրականացմանը` շուկայի համար ապահովելով ավելի մեծ ու ցածր տոկոսադրույքներով միջոցներ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (465)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS