X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ֆրանսահայ շանսոնյեն կդառնար 96 տարեկան


* 22-05-2020, 16:40 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն, Մշակույթ | Հեղինակ: Ալլա Բաղդասարյան | Դիտվել է 318 անգամ


Ֆրանսահայ շանսոնյեն կդառնար 96 տարեկանԵրգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել էր ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ եւ մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգեւատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:
2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»,-իր մասին գրել է Շառլ Ազնավուրը:Նշանավոր ֆրանսահայ շանսոնյեն՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։
Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը եւ այլք։Լեգենդար հայը կյանքից հեռացավ 94 տարեկանում:Նա այսօր կդառնար 96 տարեկան :Մեծ շանսոնյեի ծննդյան օրվա կապակցությամբ Գյումրու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներն ու շարքային քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել Գյումրու համանուն հրապարակում Շառլ Ազնավուրի հուշարձանի առաջ:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (465)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS