X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունի այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը ցածր է


* 22-05-2020, 15:31 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1076 անգամ


Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունի այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը ցածր էՎրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունի այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը ցածր է, հայտնել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

«Առաջին հերթին մենք կընդունենք զբոսաշրջիկներ, այսպես կոչված, «կանաչ» երկրներից, որոնցում բնակչության շրջանում COVID-19-ով վարակվածության մակարդակը համեմատաբար ցածր է: Մեր կողմից օտարերկրյա զբոսաշրջիկներին կներկայացվեն որոշ պահանջներ՝ Վրաստան մուտք գործելու և երկրում նրանց տեղաշարժի վերաբերյալ», - ասաց Գամկրելիձեն:

Նա նշել է, որ Վրաստանում անհանգստությամբ հետևում են հարևան երկրներում՝ Ռուսաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում վարակի տարածման հետ կապված իրավիճակին:

Նա նշել է, որ զբոսաշրջիկների համար պահանջները կլինեն բավականին իրագործելի: Սա հիմնականում վերաբերում է կորոնավիրուսի համար բացասական թեստը հաստատող փաստաթղթերին:

«Հավանաբար, զբոսաշրջիկների համար կներդրվի այսպես կոչված COVID-19 անձնագիր, որը կհաստատի վերջին 72 ժամվա ընթացքում կորոնավիրուսային ինֆեկցիայի թեստ անցնելու փաստը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (465)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS