X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել


* 22-05-2020, 12:55 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 127 անգամ


ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրելՄայիսի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման և արտաքին օրակարգի հարցերում ավելի ներառական աշխատանք ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման գործում Հայաստանի Հանրապետության կարևորագույն դերակատարումը՝ շեշտադրելով, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերը պետք է անընդհատ ավելացվեն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (465)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS