X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա


* 21-05-2020, 17:21 | Բաժին: Գլխավոր, Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 348 անգամ


Բուհերում ընդունելությունը կիրականացվի մեկ քննության արդյունքների հիման վրա Կառավարությունը հաստատել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրության պայմաններում բուհերի ընդունելության գործընթացի կազմակերպելու նպատակով: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել ընդունելության դիմում հայտերի ընդունման առցանց գործընթաց և ընդունելության քննությունների ընթացքում պահպանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված սանիտարահիգիենիկ կանոնները: Որոշմամբ առաջարկվում է բուհերում ընդունելությունն իրականացնել մեկ ընդունելության քննության արդյունքների հիման վրա, հաշվի առնելով նաև այն փաստը, որ դիմորդները նախօրոք տեղյակ են եղել թե ինչ քննություններ պետք է հանձնեն և պատրաստվել են հանձնել ընդունելության 2 կամ 3 քննություն: Ընտրվել են այն քննությունները, որոնք կախված մասնագիտության առանձնահատկությունից առավել անհրաժեշտ են տվյալ մասնագիտությամբ սովորելու համար: Այն մասնագիտությունները, որտեղ ընդունելության համար դիմորդի հայեցողությամբ նախատեսված է եղել կամընտրական առարկաների քննություններ՝ կրկին թողնվել է դիմորդի հայեցողությանը՝ իր ցանկությամբ ընտրելու մեկ քննություն:

Դիմորդները ընդունելության քննության եւ մասնագիտությունների նշումով դիմում-հայտը Գնահատման եւ թեստավորման կենտրոն պետք է ուղարկեն էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը:

Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, քննությունները տեղի կունենան հուլիսի 1-ից մինչև հուլիսի 8-ը։ Նախարարի խոսքով՝ այնպես են արել, որ գործընթացը զորակոչին նույնպես չխանգարի ու զորակոչիկները կարողանան մասնակցել քննություններին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (113)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS