X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախագահ Թրամփը ընդունել է փորձնական դեղամիջոց


* 20-05-2020, 16:14 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 321 անգամ


Նախագահ Թրամփը ընդունել է փորձնական դեղամիջոց VOA:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է , որ ընդունել է հիդրոքսիքլորային դեղամիջոցը COVID-19- ով վարակվելու դեմ:

«Ես դա մեկուկես շաբաթ ընդունել եմ, և ահա տեսնում եք այստեղ եմ», - ասաց Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահը բացատրել է, որ ինքը ամեն օր համատեղել է հիդրոքսիքլորային հաբը ցինկի հետ և պարբերաբար թեստերավորվել բացասական արդյունքով: Նա տեղեկացրել է, որ ինքն է խնդրել Սպիտակ տան բժիշկներին այս դեղամիջոցը դուրս գրել իրեն:

Այս դեղամիջոցը զգալիորեն մեծացնում է մահվան ռիսկը որոշ հիվանդների համար և դեռևս չի հաստատվել , որ արդյունավետ է կորոնավիրուսի դեմ: Անցյալ ամիս պարենի և դեղամիջոցների վերահսկողության գերատեսչությունը նախազգուշացրեց, որ հիդրոքսիքլորահինը պետք է կիրառվի միայն հիվանդանոցային պայմաններում, քանի որ կարող է առաջացնել սրտի ռիթմի հետ կապված խնդիրներ:

Ոչ մի ապացույց չկա նաև այն մասին, որ այն ընդունելը կարող է կանխել մարդկանց վարակումը նոր կորոնավիրուսով:

Իր հերթին նախագահի բժիշկ Շոն Քոնլին ասել է, որ Թրամփի հետ բազմաթիվ քննարկումներից հետո դեղամիջոցի շուրջ, որոշվեց, որ այն ընդունելու հնարավոր օգուտը գերազանցում է հարաբերական ռիսկերը: Սակայն Քոնլիի Սպիտակ տան մամլո քարտուղարին ուղղված հուշագրում չկա որևէ տեղեկություն դեղատոմսի կամ դրա չափաբաժնի մասին, որն ընդունել է նախագահը:

Նախագահամետ Fox News հեռուստաալիքով լուրերի ներկայացման ժամանակ լրագրող Նեյլ Քավուտոն սակայն կոչ է արել ռիսկային գոտում գտնվող մարդկանց զերծ մնալ այս դեղամիջոցն օգտագործելուց, որը կարող է սպանել Ձեզ, ասել է լրագրողը: Չնայած դրան, Fox News- ի այլ լրագրողներ դրական են արձագանքել դեղամիջոցի վերաբերյալ: Ալիքի եթերում Շոն Հաննիտը ներկայացրել է նյույորքցի բժիշկ, դոկտոր Վլադիմիր Զելենկոյին, ով ըստ ալիքի պնդման, հաջողությամբ բուժել է COVID-19-ով հիվանդներին հիդրոքսիքլորավինի և ցինկի համադրությամբ

CNN եթերում իր հերթին լրագորղ Սանջայ Գուփտան ասել է, որ նախագահը չպետք է ընդուներ այս դեղամիջոցը, քանի որ դրա արդյունավետության մասին չկան ապացույցներ: Բացի այդ, կան մտահոգություններ հետևանքների մասին:

Երկուշաբթի օրը միևնույն ժամանակ նախագահ Թրամփը քննադատեց նաև պաշտոնից հեռացված Ռիկ Բրայթին, ով քննադատել էր դեղամիջոցի հաստատումը:

Հիշեցնենք, որ Բրայթը Կոնգրեսում այս հարցով լսումների ընթացքում քննադատել էր վարչակազմի գործունեթյունը: Թրամփն ընդգծել է, որ դեղամիջոցը քննադատում էին հիմնականում իրեն ընդդիմադիր մարդիկ, որոնք դեմ են Թրամփի քաղաքականությանը:

Այս դեղամիջոցի շուրջ ուսումնասիրությունները շարունակվում են: Ազգային առողջապահության ինստիտուտը իրականացնում է փորձարկումներ կորոնաիրուսով հիվանդների վրա: Այն հայտարարեց անցած շաբաթ այս ուղղությամբ նոր հետազոտություն նախաձեռնման մասին:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (416)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS