X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին


* 15-05-2020, 23:38 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: admin | Դիտվել է 366 անգամ


Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 690-ը ունեն թոքաբորբ։ Ինչպես տեղեկացնում է, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնավիրուսով վարակված անձանցից ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 35-ը, ծանր վիճակում՝ 65-ը և 11 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության սարքի»,- ասել է Թորոսյանը;

Նրա խոսքով՝ վարակվածների թվի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը լավ ցուցանիշ է։

«Թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դրանից ավելին չենք ունեցել, այսինքն՝ 11-ը ամենամեծ թիվն է, որ երբևէ ունեցել ենք»,- ասել է նախարարը։

Հայաստանում մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (419)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS