X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում բերման ենթարկվածի խուզարկությամբ 130 գրամից ավելի թմրամիջոց է հայտնաբերվել


* 15-05-2020, 18:40 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1011 անգամ


Գյումրիում բերման ենթարկվածի խուզարկությամբ 130 գրամից ավելի թմրամիջոց է հայտնաբերվելՈստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Մայիսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողները, ճամապարհային ոստիկանների հետ համատեղ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ժամը 18-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղուց իրավապահները ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկեցին Հալաբյան փողոցի 50-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կանաչ և շագանակագույն մանրացված չորացված բուսական զանգվածներ:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփի թփերից պատրաստված թմրամիջոց է, քաղել է անցյալ տարի Ազատավան գյուղում վայրաճ թփերից և պատրաստել իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (419)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS