X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Բողոքում են Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմը


* 12-05-2020, 14:51 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1786 անգամ


Բողոքում են Մարալիկի հիվանդանոցի բուժանձնակազմըՇիրակի մարզի Մարալիկ համայնքի հիվանդանոցի բուժանձնակազմի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անում։ Նշում են, որ հիվանդանոցում կորոնավիրուսի հայտնաբերումից հետո նրանց հորդորել են ինքնամեկուսանալ, ինչից հետո էլ Առողջապահության նախարարությունից և մարզային վարչությունից նշել են, որ այդ օրերի համար պետք է ստանան իրենց աշխատավարձից ավելի քիչ գումար։

Տնօրենի ժամանկավոր պաշտոնակատարի հետ խոսել ենք, նա մեզ ասել է, որ պետք է բուլետենով վճարվենք, մենք էլ դեմ ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Մարալիկի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի բուժքույր Սիլվարդ Գևորգյանը:

«Մեզ մոտ բոլոր բյուջետային հիմնարկների՝ մշակույթի տան, գրադարանի, մանկարապարտեզի աշխատակիցները 100 տոկոս ստացել են աշխատավարձերը, ինչո՞ւ պետք է հիվանդնոցի աշխատակիցները 20 տոկոս պակաս ստանան, ինչո՞ւ է բոլորինը պահպանվել, մերը՝ ոչ»,- ասաց նա:

Սիլվարդ Գրիգորյանի խոսքով՝ Սառնաղբյուրի հիվանդանոցում էլ է ինքնամեկուսացում եղել, բայց նրանց աշխատավարձը 100 տոկոսով վճարել են: «Չգիտենք, թե ինչու են այսպես անում: Տնօրենը համաձյան է մեզ հարյուր տոկոս վճարելու, բայց մարզպետարանից չունի թույլտվություն, եթե նման հրաման կա, թող գրավոր ուղարկեն մեզ, ուրիշ ցանկություն չունենք»,- ասաց նա:

Լաբորատորիայում աշխատող Արմինե Այվազյանն էլ, ով զուգահեռաբար նաև աշխատում է Գյումրու կարմիր խաչում՝ ծերերի խնամքի կենտրոնում, նշեց, որ երկրում արդեն համաճարակային իրավիճակ էր, բայց Մարալիկում բուժաշխատողները ոչ մի պաշտպանիչ միջոց չունեին: Բացի այդ, նա նշեց, որ արդեն երկու տարի է՝ իրենց հաստատությունում տնօրեն չեն նշանակում: Նրա խոսքով՝ այդ խնդիրն է բարձրաձայնում նաև այսօրվա բողոքի ակցիայի միջոցով:

«Մենք տնօրենի հարց ունենք հիմնարկում չլուծված, երկու տարի է՝ ձգձգվում է նշանակումը, եթե ընտանիքը հիմնական տեր չունի, ցաքուցրիվ կլինի, հիվանդություններ կգան, համաճարակ էլ կլինի, մեր հիմնարկի տնօրնեի հարցը թող լուծեն, եթե իրենք ի վիճակի չեն, մենք մեր հիմնարկի 100 հոգի կոլեկտիվով կորոշենք մեր հիմնարկի հարցը»,- ասաց նա:

Արմինե Այվազյանը նաև տեղեկացրեց, որ 70-80 մարդ պետք է 80 տոկոս աշխատավարձ ստանա: «Եթե Հայաստանում համաճարակային իրավիճակ է ու ոչ մի հիմնարկութուն, ձեռնարկություն չի աշխատում, պետությունը նրանց վճարում է, սակայն բուժաշխատողի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում, ես նման բան չեմ պատկերացնում»,- ընդգծեց նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (97)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS