X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները


* 12-05-2020, 13:12 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան | Հեղինակ: --- | Դիտվել է 327 անգամ


Հինգ երկիր դատապարտել է Լիբիայում և Միջերկրական ծովում Թուրքիայի գործողություններըԵգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հունաստանի, Կիպրոսի և Ֆրանսիայի արտգործնախարարները մայիսի 11-ին կայացած հեռուստակոնֆերանսից հետո համատեղ հայտարարություն են տարածել։ Ըստ այդմ՝ հեռուստակոնֆերանսում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող ճգնաժամերը։

Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում լարվածության մեծացման և շարունակական սադրիչ գործողությունների առթիվ՝ հնգյակը ընդգծել է, որ արևելամիջերկրածովյան ջրերում՝ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտում, Թուրքիայի կողմից բնական գազի և նավթի որոնումները հակասում են միջազգային իրավունքի նորմերին։

Միաժամանակ, միջազգային իրավունքի տեսակետից հակաօրինական է համարվել նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային սահմանների վերաբերյալ կնքված փոխըմբռնման հուշագիրը։ Ընդգծվել է, որ այդ փաստաթուղթը «չի կարող միջամտել երրորդ երկրների ինքնիշխանության իրավունքին, հակասում է ծովային իրավունքի նորմերին և երրորդ երկրների համար իրավական ուժ չունի»։

Անդրադառնալով Լիբիայում տիրող իրավիճակին՝ հինգ երկրներն առնվազն մուսուլմանների սրբազան ռամազան ամսվա ընթացքում զինադադարի կոչ են արել հակամարտող կողմերին։ Նրանք դատապարտել են Լիբիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը՝ ընդգծելով, որ «Լիբիայի հարևանները սպառնալիք են ստեղծում Եվրոպայի և Աֆրիկայի կայունության համար»։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին «Լիբիայի ազգային բանակի հրամանատար», գեներալ Խալիֆա Հաֆթերը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին, ինչը հարուցել էր Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի զայրույթը։ Մայիսի 8-ին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող Թուրքիայի դեսպանատան վրա հարձակումից հետո թուրքական կողմը միջադեպի համար մեղադրել էր Հաֆթերի ուժերին։ Անկարան սպառնացել էր, որ Լիբիայում թուրքական շահերի դեմ ոտնձգությունների շարունակման դեպքում Հաֆթերն ու նրա ուժերը փոխադարձաբար կթիրախավորվեն Թուրքիայի կողմից։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (97)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS