X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արտակարգ դրության ժամկետն, ամենայն հավանականությամբ, մեկ ամսով կերկարաձգվի.Aysor.am


* 12-05-2020, 12:14 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 3853 անգամ


Արտակարգ դրության ժամկետն, ամենայն հավանականությամբ, մեկ ամսով կերկարաձգվի.Aysor.amՊարետատունը քննարկում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հիմա քննարկվում է երկարաձգելու հնարավորությունը, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հայտարարման, չեն վերացել», - ասաց Վահան Հունանյանը։

Նա նշեց, թե այս պահին կոնկրետ ժամկետներ չկան՝ որքանով կերկարաձգվի արտակարգ դրությունը։

«Ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի ևս մեկ ամսով», - ասաց Տիգրան Ավինյանի խոսնակը։

Հարցին՝ ոլորտները, որոնք այս օրերին սկսկել են կրկին աշխատել, նորից կփակվե՞ն, ի՞նչ որոշում կա այդ մասով, Վահան Հունանյանը նշեց, թե ցանկացած խստացում և մեղմացում հիմնվում է որոշակի զարգացումների ու վերլուծությունների վրա։

«Եթե տեսնում ենք, որ որևէ ոլորտում խնդիր կա ու անհրաժեշտություն կա խստացման, որոշումը կայացվում է, եթե ոչ՝ մեղմացվում է։ Այս պահի դրությամբ՝ նման ոլորտ չկա, եթե անհրաժեշտություն լինի, մենք որոշում կկայացնենք ու կտեղեկացնենք», - հավելեց Վահան Հունանյանը։

Հիշեցնենք՝ արտակարգ դրության ժամկետն ավարտվում է մայիսի 14-ին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (97)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS