X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մայրը տանն էր, երբ հայրը երեխաների հետ ցած է նետվել. հարեւաններ.ՏԵՍԱՆՅՈՒԹ


* 5-05-2020, 17:20 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 4448 անգամ


Մայրը տանն էր, երբ հայրը երեխաների հետ ցած է նետվել. հարեւաններ.ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակիչները շոկի մեջ են։ Նրանք չեն կարողանում ուշքի գալ այն պահից, ինչ իրենց հարեւանը՝ երկու մանկահասակ երեխաների հետ ցած է նետվել իններորդ հարկից։ Այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են ընթանում։ «Ա1+» ի լրագրողը դեպքի վայրում է եւ զրուցել է հարեւանների հետ։ Ըստ նրանց՝ մայրը տանն է եղել, երբ հայրը լուսաբացին երկու փոքրիկների հետ ինքնասպանություն է գործել։ Համենայնդեպս՝ նախորդ օրերին տեսել են կնոջը։

Հարեւանները անսովոր ոչինչ չեն նկատել այս ընտանիքում։ Նույնիսկ չեն կարող ասել՝ որքանով է հավաստի տեղեկատվությունը, թե նրանք ամուսնալուծված են եղել։ Թեեեւ մայրը որոշ ժամանակ չի եղել։ Նրանք դրական են արտահայտվել երեխաների հետ ցած նետված տղամարդու մասին։ Պաշտոնական որեւէ տեղեկատվություն դեռեւս չկա։ Տղամարդու եւ երեխաների մարմինները տեղափոխվել են դեպքի վայրից։ Հարազատները ժամանեցին, սակայն , ինչպես եւ կանխատեսելի է, հրաժարվեցին խոսել։ Որոշ տեղեկություններով՝ տղամարդը նախկին զինվորական է։

Շտապօգնություն ահազանգել հացի արտադրամասում աշխատող մի կին, որը աշխատանքի գալուց տեսել է նրանց բակում։ Ըստ նրա՝ շները հարձակվել էին նրանց վրա։ Ու երբ փորձել է հեռացնել շներին, տեսել է սարսափելի տեսարանը։

Ի դեպ, Երեւանի պատմության թանգարանից հերքեցին մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե նա աշխատել է այնտեղ։ Տղամարդը նախորդ տարի փորձաշրջան է անցել, սակայն աշխատանիք չեն ընդունել։




 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (479)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS