X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրքիայում աղջիկ են փախցրել կեղծ շտապօգնության մեքենայով և կորոնավիրուսի պատրվակով


* 30-04-2020, 18:36 | Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1008 անգամ


Թուրքիայում աղջիկ են փախցրել կեղծ շտապօգնության մեքենայով և կորոնավիրուսի պատրվակովErmenihaber:Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Քյաղըթհանե շրջանում արտառոց դեպք է գրանցվել։ Ընկերուհուց բաժանված մի տղամարդ որոշել է փախցնել նրան։

Այդ նպատակով նա ձեռք է բերել կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված հատուկ բժշկական հանդերձանք։ Կեղծ շտապօգնության մեքենայով և թվացյալ բուժանձնակազմով նա գնացել է ընկերուհու տուն։

Ներկայանալով որպես բժիշկ՝ հայտնել է, որ նրա հարազատներից մեկը կորոնավիրուսով է վարակված և անհրաժեշտ է շտապ տեստ անցկացնել։

Աղջկան անմիջապես տնից հանելով՝ նստեցրել են շտապօգնության մեքենայի մեջ ու տարել։ Ճանապարհին աղջիկը նկատել է, որ բժիշկն իրականում իր նախկին ընկերն է և խուճապի մատնվել։

Քիչ անց նրանք այլ մեքենա են տեղափոխվել, որից հետո աղջկան հաջողվել է դուրս գալ մեքենայից։ Նա դիմել է ոստիկանություն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (492)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS